Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի վարձկան Հաբարդին ազատ արձակելու համար
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ամերիկացի վարձկան Դենիել Հաբարդին ազատ արձակելու համար։
Մեղադրանքի վարկածի համաձայն՝ Հաբարդը 2022 թվականից մասնակցել է ռազմական գործողություններին՝ Ուկրաինայի զինված ուժերի կազմում։ 2024 թվականին նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ քրեակատարողական գաղութում։
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Պուտինին խնդրել է ազատ արձակել Հաբարդին։

