Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Ուկրաինայի հակամարտության հարցով ուշադրության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խնդրին ցուցաբերած ուշադրության համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Պուտինը նշել է, որ Թրամփն իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստներին վերջ տալու համար։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնման հարցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031