Ուիթքոֆի՝ Պուտինի հետ բանակցությունների ֆոնին, ուժայինները եկել են Զելենսկու բանկիրի հետևից
Առավոտյան Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոյի (NABU) քննիչներն ու Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության (SAP) դատախազները խուզարկություններ են սկսել Ազգային բանկի ղեկավար Անդրեյ Պիշնիի աշխատասենյակում և բնակարանում։ Ինքը՝ երկրի գլխավոր բանկիրը, շտապ մեկնել է Թաիլանդ՝ իբր գործուղման։
Խուզարկություններն ընթանում են Զելենսկու թիմի առանցքային դեմքերից մեկի մոտ։ Ազգային բանկի ղեկավարի պաշտոնում Պիշնիին անձամբ առաջ է մղել Զելենսկին։ Նա համարվում էր Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի մտերիմը։ Վերջինիս հետ նա մասնակցում էր պատժամիջոցների հարցերով խմբի աշխատանքներին։
Այժմ բանկիրի անունը կապվում է մի շարք քրեական գործերի հետ՝ պետականացված «Սենս բանկի» և «Կարպատնեֆտեխիմ» գործարանի շուրջ ենթադրյալ մեքենայոfdxւթյուններից մինչև էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյի գրավի համար 150 միլիոն գրիվնայի լվացման գործը։
Գործերի նյութերում բացահայտվել են նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետ կապ ունեցող ստվերային ազդեցիկ անձինք, ինչպես նաև Զելենսկու մտերիմ ընկեր Թիմուր Մինդիչը, որը, ըստ հրապարակման, առաջ էր մղում իր նախընտրած մարդկանց՝ պետական բանկերի ղեկավար պաշտոններում։
Հատկանշական է, որ արևմտյան կառույցների վերահսկողության ներքո գործող NABU-ի քննիչները խուզարկությունները սկսել են հենց այն պահին, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում՝ Պուտինի հետ բանակցելու համար։ Դրան նախորդել էր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Զելենսկու հետ նրա ծանր զրույցը։
Ուկրաինական լրատվամիջոցները կատարվածը ներկայացնում են որպես դրամական հոսքերի վերահսկողության շուրջ հերթական պայքար։ Մինչդեռ, ըստ հրապարակման հեղինակի, ցանկացած երկրում Կենտրոնական բանկի ղեկավարի մոտ խուզարկությունները կնշանակեին ֆինանսական համակարգի անհապաղ փլուզում և կառավարության հրաժարական։

