ԵՄ-ն Կանադայից և Մեծ Բրիտանիայից կպահանջի ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Politico
Ուկրաինան հաջորդ տարի կբախվի 70 միլիարդ եվրոյի ֆինանսավորման պակասի։ Այդ բացը լրացնելու համար Եվրամիությունը ցանկանում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Կիևին տրամադրվող աջակցության ծավալը։
Հոկտեմբերի 29-30-ը կայանալիք ԵՄ-Կանադա գագաթնաժողովը և նոյեմբերի 20-ին նախատեսված ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը Բրյուսելին հնարավորություն կտան իր փաստարկները ներկայացնել ամենաբարձր մակարդակով։
Կիևի ֆինանսական կարիքների աճի և ԱՄՆ-ի աջակցության հարցում անորոշության պայմաններում Բրյուսելն ավելի ու ավելի հաճախ է դիմում ԵՄ անդամ չհանդիսացող դաշնակիցներին՝ խնդրելով մեծացնել իրենց ներդրումը։ Այս մասին Politico-ին հայտնել են ԵՄ հինգ պաշտոնյաներ։
Եվրամիությունը Ուկրաինայի՝ 2027 թվականի ֆինանսավորման կարիքների հարցը բարձրացրել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, «Մեծ յոթնյակի» (G7) և «Մեծ քսանյակի» (G20) հանդիպումներում, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ քննարկումներում։

