Կոնֆլիկտը նոր է ավարտվել, դրա համար ԹՐԻՓՓ-ով ադրբեջանցիների և հայերի շփումը նվազեցրել ենք. Միրզոյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստ է հրավիրվել, որին մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում Ադրբեջանի անխոչընդոտ շարժի դիմաց Հայաստանն ի՞նչ փոխադարձ առավելություններ է ստանում, և արդյո՞ք այն դետալային որևէ տեղ գրավոր արձանագրված է:

«Ձեր հարցի իմաստը սա է, որ Ադրբեջանն իրավունք է ստանալու ՀՀ տարածքով անցնել Նախիջևան՝ հիմնական Ադրբեջանից և հակառակ ուղղությամբ, և Ադրբեջանը մեր տարածքով կապելու է երրորդ երկրների հետ: Եվ ՀՀ-ն ստանալու է փոխադարձ առավելություններ՝ օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ օրինակ, երկաթուղային իմաստով կապ ունենալու Երասխից Մեղրի, և Ադրբեջանի տարածքով կապվելու երրորդ երկրների հետ: Սա է փոխադարձությունը: Հիմա, երբ հասնում ենք բեք օֆիսին, սրա իմաստն արագացումն է, սպասարկման հեշտացումը, բեռների անցումները և այլն»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ զգայուն հարցերը փորձ է արվել պակաս զգայուն դարձնել:

«Մենք չենք կարող հերքել, որ ՀՀ քաղաքացիների համար կարող էր հոգեբանական հարթության վրա առաջին շրջանում բարդություններ ունենալ Ադրբեջանի համապատասխան մարմինների աշխատակիցների հետ շփվելիս, և՝ հակառակը: Կոնֆլիկտը նոր է ավարտվել, խաղաղությունը նոր է, հասարակության վերքերը թարմ են, շատ զգայուն են այս տեսակ հարցերում: Եվ հասկանալի էր այս կոնտեքստում այդ շփումը նվազեցնելը: Աշխարհում էլ տենդենցն այնպիսին է, որ վերանում է ֆիզիկական շփումը: Այս բոլոր գործոնների համադրության արդյունքում եղել է գաղափար՝ ունենալ ֆրոնտ օֆիս և բեք օֆիս, որոշումների կայացումը կատարվում է բեք օֆիսում: Այսինքն, բեք օֆիսում ՀՀ համապատասխան ծառայության պաշտոնյան կայացնելու է որոշում, ընդհուպ՝ միջամտության, եթե անհրաժեշտություն լինի»,- շարունակեց նա:

Կարդացեք նաև

Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ասաց, որ չի պատկերացնում նավթամուղ կամ գազամուղ Մեղրիի երկաթուղու տարածքի երկայնքով, այդտեղ տեղ չկա, քիչ տարածք կա:

«Այդտեղ կա գետ, կա մի փոքր շերտ և կան ժայռեր: Այդտեղով կարող է անցնել երկաթուղին, էլեկտրահաղորդման բաներ… և եղել են Խորհրդային Միության ժամանակ: Նավթամուղ և գազամուղ այդտեղ չեմ պատկերացնում»,- շեշտեց ՀՀ արտաքին գործերի նախարարը՝ պնդելով, որ դա մեր երկաթուղին է, և մենք իրավունք ունենք այդ ռելսի վրա բան դնել և տանել դեպի Նախիջևան և Նախիջևանով բարձրացնել Երասխ, մտցնել Հայաստան, և այնտեղից այլ հնարավորություններ կան կամ հակառակը:

«Այս կտորում մոտավորապես կա երկաթուղային կապ Իրանի հետ, և մենք այստեղ ձախ տանելուց կարող ենք իջեցնել Իրան»,- մանրամասնեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031