Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր

Իշխանությունների մոլի պաշտպան, քաղաքագետ ներկայացող Էդգար Առաքելյանը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր Կոտայքի ապագա մարզպետ Լիլիթ Ստեփանյանի փոխարեն, եթե հերթական համարը զբաղեցնող Եսթեր Սահակյանը հրաժարվի գնալ ԱԺ։ Այս մասին գրում է Armlur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին ու բացատրելով, որ այս պահին Եսթեր Սահակյանը գտնվում է «ֆիզ արձակուրդում» և դեռևս հստակ չէ՝ արդյոք նա պատրաստվում է հրաժարվել կառավարությունում իր աշխատանքից ու տեղափոխվել խորհրդարան։

Այժմ մոլի ՔՊ-ական ներկայացող Էդգար Առաքելյանը հետաքրքիր կենսագրություն ունի։ Վերջինս եղել է ռեբրենդինգի ենթարկված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության քարոզչական-լրատվական բաժնի պատասխանատու, այլ կերպ ասած՝ մամուլի խոսնակ։ ՕԵԿ-ը, ինչպես հիշում ենք, ղեկավարում էր Արթուր Բաղդասարյանը, ով երկար տարիներ դուրս է եկել քաղաքականությունից։

Արդեն 2018 թ-ի իշխանափոխությունից հետո Արթուր Բաղդասարյանի երբեմնի կողմնակիցը դարձավ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակից, ինչի «վարձքն էլ», ըստ ամենայնի, առաջիկայում կստանա։

Մնում է ենթադրել, թե ինչ արձագանք կտար Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թ-ը, եթե իրեն ասեին, որ ՕԵԿ-ականը դառնալու է իր ղեկավարած կուսակցության խմբակցության անդամ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031