Բաժիններ՝

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Մահացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

Միությունից հայտնել են, որ առաջիկայում նախատեսել էին կազմակերպել Դավիթ Մուրադյանի ստեղծագործական երեկոն՝ «Բառ, կադր, գույն» խորագրով։

Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թվականին։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, գրքեր և պիեսներ։

Տարբեր տարիների աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, եղել Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին զբաղեցրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը։

Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993 թվականից մինչ օրս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավարն էր։

Նա նաև դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և եղել Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահը։

2011 թվականին Դավիթ Մուրադյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2006 թվականին՝ «Ոսկե գրիչ» մրցանակի։

«168 Ժամն» իր խորին ցավակցություններն է հայտնում Մուրադյանների ընտանիքին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031