Բաժիններ՝

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իրաքյան Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բացվի նավերի համար», – ասել է դիվանագետը։

Արաղչին նշել է, որ մինչև Իրանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնության ձեռքբերումը «նեղուցը, բնականաբար, փակ կմնա»։

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է կատարի հունիսին ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը։

Ցանկացած կողմի բարձրացրած հարցը կարող է քննարկվել բանակցությունների եզրափակիչ փուլում, հավելել է նախարարը:

Արաղչին նաև մերժել է ամերիկյան տնտեսական պատժամիջոցներն ու ռազմական սպառնալիքները։

«Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ ընդունելի լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են», – նշել է նա։

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել են հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում էր ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման վերացում՝ Թեհրանի կողմից կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի բացման դիմաց։ Սակայն ավելի ուշ կողմերը դադարել են կատարել հուշագրի պայմանները և վերսկսել ռազմական գործողությունները։ Ներկայում փոխադարձ հարվածները դադարել են, բանակցությունները նույնպես փակուղում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031