Ի՞նչ պատրաստել սնկից. լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Մեծ սունկ – 4 հատ
2. Կապույտ պանիր – 100 գ
3. Ընկույզ – 25 գ
4. Ուրց – 4 հատ
5. Կարագ – 40 գ
6. Համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Մաքրված սնկերը դնել տապակի մեջ, ոտքերը հեռացնել:
2. Սնկերը լցոնել պանրով, տապակած ընկույզով, ուրցով և կարագով: Համեմել ըստ ցանկության:
3. Սնկերը եփել ջեռոցում 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը