Իրանագետը՝ Նիկոլ Փաշինյանի օգտագործած «քյոհնա» բառի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված «քյոհնա» բառին:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ ամբողջ ֆեյսբուքը «քյոհնա» բառն է քննարկում, ասեմ, որ իրանական ծագման բառ է, հմմտ․՝ դասական նոր պարսկերեն کهنه [kuhna], ժամանակակից պարսկերեն արտասանությամբ [kohne], բայց դատելով ö [յո]-ից՝ հայերեն բարբառներ է մուտք գործել թյուրքական միջնորդությամբ` հմմտ․՝ ադրբեջաներեն köhnə, եւ բոլոր լեզուներում նշանակում է «հին»։
Երեւանում կարծես թե կիրառվում է միայն մեկ, այն էլ հայհոյական բառակապակցության մեջ»:
Քանի որ ամբողջ ֆեյսբուքը «քյոհնա» բառն է քննարկում, ասեմ, որ իրանական ծագման բառ է, հմմտ․՝ դասական նոր պարսկերեն کهنه…
Gepostet von Vardan Voskanyan am Sonntag, 1. März 2020