Իրանում հայտնել են կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում է նախնական անալիզի արդյունքներին:
Այդ մասին վկայում է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած հաղորդագրությունը։ «Կատարվել է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք է տվել»,-հաղորդագրության մեջ բերված է առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքը:
Վերջնական արդյունքները պարզելու համար կանցկացվեն լրացուցիչ անալիզներ, ասված է հայտարարության մեջ, որում նշվում է, որ վերջին երկու օրվա ընթացքում Կում քաղաքում կորոնավիրուսով վարակման կասկածով մի քանի դեպք է գրանցվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: