Բաժիններ՝

«Հուսով եմ, Հայաստանում գոնե ինչ-որ մեկը կդիտի տեսանյութը ու կհասկանա դիլետանտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի ծավալներն ազգային ֆուտբոլում». Նիկոլայ Պետրոսյան

Ռուսաստանում հայտնի սպորտային մենեջեր, մեկնաբան, նախկինում՝ ՌԴ թիվ 1 մարզական մեդիայի՝ championat.com-ի նորությունների ծառայության գլխավոր խմբագիր, Adidas-ի ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրեն, իսկ 2016-2018թթ.՝ bwin Russia միջազգային բուքմեյքերական ընկերության մարքետինգի տնօրեն, ներկայումս՝ Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նիկոլայ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) գործարկել է ֆուտբոլային ատրիբուտիկայի օնլային-խանութը: Շատ դժվար է բարեկիրթ բառեր գտնել՝ բնութագրելու համար բոլոր առումներով օգտակար այս նախաձեռնության իրականացումը, բայց ամեն դեպքում ես գտել եմ՝ անմակարդակություն: Ավելի վատ անել պարզապես հնարավոր չէր: Դիզայնը, տեսականին, սարսափելի ինտերֆեյսերը, բացարձակ անատամ բջջային տարբերակը, 15-30 օրում առաքումը…

Այդ, ձեր թույլտվությամբ, կայքը շատ վառ ու դիպուկ բնութագրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ գործունեությունը: Խղճի վերջին նշույլները չկորցրած մարդիկ, իհարկե, հրաժարական կտային, բայց խիղճն ու արժանապատվությունը վաղուց լքել են ֆեդերացիայի պատերը, իսկ հաստաճակատներն ու ոչ պրոֆեսիոնալները՝ մնացել:

Տեսածից ստացած բարոյական վնասը ինչ-որ կերպ փոխհատուցելու համար առաջարկում եմ դիտել բավականին հայտնի «Мяч Lab» յութուբյան ալիքին տված իմ հարցազրույցը ֆուտբոլային հանդերձանքի մասին, որում, ելնելով «Ադիդասում»  ունեցած իմ փորձից, պատմել եմ, թե ինչպես է աշխատում ֆուտբոլային հանդերձանք ու ատրիբուտիկա արտադրող բիզնեսը:

Հուսով եմ, Հայաստանում գոնե ինչ-որ մեկը կդիտի տեսանյութը ու կհասկանա դիլետանտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի ծավալներն ազգային ֆուտբոլում: Թեպետ դժվար թե…»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս