«Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես լրատվամիջոցի վրա քրեական ոճով բիրտ ճնշում կիրառելու փորձ և յուրօրինակ «մեսիջ» մյուս լրատվամիջոցներին»

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը  «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակման վերաբերյալ

Դեկտեմբերի 19-ի գիշերը ապօրինաբար մտել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ աշխատակիցների վկայության, տակնուվրա արել գույքը,  մտել խմբագրի աշխատասենյակ՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:

Համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չի եղել, ինչը հուշում է, որ սա շարքային գողության փորձ չէ:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես լրատվամիջոցի վրա քրեական ոճով բիրտ ճնշում կիրառելու փորձ և յուրօրինակ «մեսիջ» մյուս լրատվամիջոցներին: Ցավոք սա ապօրինի ճնշման եզակի դեպք չէ։ Վերջին 1,5 տարում ԶԼՄ-ների դեմ նմանատիպ ճնշումներ էլի են եղել։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը  խստորեն դատապարտում է հերթական ոտնձգությունը լրատվամիջոցի նկատմամբ և պահանջում իշխանություններից ոչ թե ձևական, այլ իրական քայլեր ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին կամ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հակառակ դեպքում՝ այս ամենի ողջ պատասխանատվությունը կընկնի գործող վարչախմբի վրա:

 «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի մամլո ծառայություն

  20.12.2019 թ.     

Տեսանյութեր

Լրահոս