Մահացել է դերասանուհի Կլոդին Օժեն
78 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Կլոդին Օժեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորել է «Գնդավոր կայծակ» ֆիլմում (1965 թ.): Այդ մասին հայտնել է Le Monde թերթը: Նրա տեղեկությունների համաձայն, դերասանուհին մահացել է դեկտեմբերի 18-ին Փարիզում՝ երկարատեւ հիվանդությունից հետո:
Կլոդին Օժեն ծնվել է 1941 թվականի ապրիլին: Կինոյով եւ թատրոնով նա սկսել է հրապուրվել դեռ դպրոցում սովորելու ժամանակ: Ընդամենն իր կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է գրեթե ութ տասնյակ ֆիլմերում եւ հեռուստասերիալներում: 1958 թվականին Ռոմի Շնայդերի եւ Ալեն Դելոնի հետ միասին նա նկարահանվել է Պիեռ-Գասպար Ուիի «Քրիստինա» կինոնկարում, երկու տարի անց՝ Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» ֆիլմում:
Օժեն համաշխարհային փառք է ստացել՝ կատարելով Դոմինիկ Դերվալի դերը բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, որին մարմնավորել է Շոն Քոներին:
1958 թվականին Օժեն Ֆրանսիան ներկայացրել է «Միսս աշխարհ» մրցույթում: 1990 թվականին դերասանուհին մասնակցել է «Ծովահրեշ 5» իտալական դետեկտիվ սերիալի նկարահանումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: