Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է երկու տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ռազմական դատախազության քննիչները, ովքեր խուզարկել էին այն տունը, որտեղ մինչ իշխանությունից հեռացվելը բնակվել է ալ-Բաշիրին, հայտնաբերել և առգրավել էին 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար):
Նախկին նախագահի մոտ խոշոր չափի գումար հայտնաբերելու փաստի առթիվ նրան առաջադրվել էր «արտարժույթ ունենալու, կոռուպցիայի և անօրինական նվերների ստացման» մեղադրանք:
Սուդանում 2019 թվականի ապրիլի 11-ին չորսամսյա ազգային բողոքի ակցիաներից հետո տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Նախագահ Օմար ալ-Բաշիրը, ով արդեն 30 տարի ղեկավարում էր երկիրը, հեռացվեց իշխանությունից, իսկ ավելի ուշ կալանավորվել էր: Իշխանությունը ստանձնեց բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը: