![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Սիրիայի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/998015.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը: Այս մասին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:Նշվում է, որ զրույցը նախաձեռնել է իսրայելական կողմը:
«Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա մի շարք արդիական հարցեր, այդ թվում` հաշվի առնվել նաև 2020 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահի պլանավորված այցը Իսրայել», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: