Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ-ում. «Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին հիմնախնդրին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Վրաստանի, Մերձդնեստրի և Ղարաբաղի սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անվտանգության սկզբունքի հիման վրա:

Նշյալ հակամարտություններից զատ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայի խնդրի մասին: Չավուշօղլուն շեշտել է, որ իրենք կարևորում են այդ երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը:

Տեսանյութեր

Լրահոս