Բաժիններ՝

Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել հարսանիքում գազի բալոնի պայթելու հետևանքով

Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգում դեկտեմբերի 5-ին առնվազն 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է զոհվել հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Nehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Բացի այդ, Սակեզ քաղաքի հարսանյաց սրահում գազի բալոնի պայթելու հետեւանքով վերքեր է ստացել 34 մարդ: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս