Փաշինյանի՝ Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա. փոփոխություններ՝ դիվանագիտական ոլորտում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․-ից։

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014 թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, ով 2013-2018թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր եւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից եւ խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս