Դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզող քննիչը՝ վարչության պետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանի ճակատագիրը ՃՈ համարանիշների գործով դառնում է մշուշոտ, նրա որդին պաշտոնեական առաջխաղացում է ունեցել։ Նա, ոչ ավելի, ոչ պակաս, քննիչից միանգամից դարձել է վարչության պետ։

Մասնավորապես՝ նոյեմբերի 20-ին Հովհաննես Համբարյանը նշանակվել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ։

Ուշագրավ է, որ Հովհաննես Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվում էր դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու մեջ։ Մասնավորապես՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Շահբազյանը և նրա հայրը բազմիցս բարձրաձայնել են, նամակներով դիմել են վարչապետին, նախագահին, ըստ որի գործով քննիչ Հովհաննես Համբարյանը ճնշում է Արթուրին, պահանջում է, որ նա գրավոր ցուցմունքներ տա Ալավերդի քաղաքում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս