Մանե Թանդիլյանը թվարկեց Կառավարության տված այն խոստումների շարքը, որոնք 2020թ. բյուջեի նախագծում չկան անգամ մեկ տողով

Որքանո՞վ  է բյուջեն հեղափոխական և իրատեսական. այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով պատգամավորներին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Օրինակ՝ վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացման վերաբերյալ 2020 թվականի բյուջեի նախագծում որևէ տող չենք գտնի, թեև Կառավարոությունն իր միջնաժամկետ ծախսային ծրագրերում  2.7 տոկոսով նախատեսել էր վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի բարձրացում, հետևապես՝ ի՞նչ է  սա, եթե ոչ սոսկ հայտարարություն։

Հուսադրող չեն նաև տուրիզմի զարգացման ծրագրերը, այսինքն՝ կառավարության ծրագրում խոսում էին էկո, գաստրո տուրիզմների զարգացման մասին, իսկ 2020 թվականի այս ծրագրում դարձյալ որևէ տող չենք գտնի։ Չեմ կարող չասել հանրայնորեն հրապարակված և հռչակված ցանկությունների մասին, որոնցից մեկով խոստացվեց, որ 10 միլիոն ծառ է տնկվելու, այս խոստումը  դարձյալ որևէ տողով 2020 թվականի բյուջեում չենք գտնի։

Պարզվում է, որ վարչապետի մակարդակով  այդ հայտարարությունն արվել է՝ նպատակ ունենալով ինչ-որ տեղից ինչ-որ գումարներ գտնել, որ այդ ցանկությունն իրականություն դառնա, իսկ դա ամենահամեստ հաշվարկով 20 միլիարդ դրամի կարգի ծախս է նախատեսում»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ շարունակոլեվ թվարկել այլ խոստումներ ևս, որոնք 2020 թվականի բյուջեի նախագծում չեն արտացոլվել։

Մանրամասնրեը՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս