Բաժիններ՝

Ալլա Պուգաչովան նշում է 70-ամյա հոբելյանը

Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշումէ հոբելյանը: Ռուսական էստրադայի պրիմադոննան որոշել է 70-ամյակը դիմավորել միաժամանակ թե՛ համեստորեն, թե՛ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել է հարցազրույցներից, բայց անձնվեր երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի Պետական պալատում։

Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին, որի ոճն ու կարիերան չափանիշ էին միլիոնավոր խորհրդային, իսկ այնուհետեւ ռուսաստանցի կանանց համար, հայտարարեց համերգային գործունեության դադարեցման մասին: Չնայած մենահամերգների եւ հյուրախաղերի բացակայությանը, Պուգաչովան շարունակել է հայտնվել հավաքական համերգներին եւ մամուլի էջերում: Վերջինիս համար առիթ են ծառայում ոչ միայն նոր երգերը, այլեւ երգչուհու անձնական կյանքի իրադարձությունները. ամուսնությունը Մաքսիմ Գալկինի հետ եւ երկվորյակներ Ելիզավետայի եւ Գարրիի ծնունդը:

Չնայած լրագրողների եւ հանրության հիրավի աժիոտաժային հետաքրքրությանը, հերթական հոբելյանի նախօրյակին Պուգաչովան գերադասել է մնալ ստվերում: Միակ հարցազրույցը պրիմադոննան տվել է իր ամուսնուն եւ «Այսօր երեկոյան» ծրագրին Առաջին ալիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս