Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի սահմաններին գտնվող մի շարք երկաթուղային անցակետերով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։
Զավեշտալի է, երբ 2018-ի իշխանազավթումից հետո Փաշինյանի կաբինետներով անցած, նույն պատասխանատվությունը կիսած ու վերջում «թռած» նիկոլական պաշտոնյաները դիրքավորվել են որպես «ընդդիմություն», ու ավելի շատ սկսել են քննադատել ոչ թե իշխանականներին, այլ մնացյալին:
Իսրայելի ոստիկանությունը ԱՄՆ 20-ամյա քաղաքացու է ձերբակալել՝ Իրանի օգտին լրտեսության, այդ թվում՝ Իսրայելում «կարևոր օբյեկտների» լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելու մեղադրանքով, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Ակբա բանկը Acba Tech Meetup միջոցառման շրջանակում միավորել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, որի նպատակը կուտակված փորձի փոխանակումն է։
ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Խախտումները եղել են համակարգված՝ուղղորդված իշխանության կողմից. Արծվիկ Մինասյան
Չին-ճապոնական հարաբերություններում առկա դժվարությունների պատասխանատվությունը լիովին կրում է Տոկիոն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 22-րդն է:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
ԿԸՀ-ն փակեք, այդ գումարը տվեք Դոմինո պրոդաքշնին. ասել են՝ չի լինի, չի լինի. Հովհաննես Խուդոյան
Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի ապրիլի 18-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չկարողանա ստանալ ձայների մեծամասնությունը, ապա ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի մայիսի 2-ին։ Այս մասին գործադիր իշխանությունից աղբյուրը հայտնել է France24-ին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքի «վերջին զարգացումները»։
Անդրանիկ Քոչարյանի պատճառով զորակոչային մեծ ռեսուրս կորցրեցինք. Հայկ Սարգսյան
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «հիանալի դիրքում» է՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում Իրանի հետ բանակցությունները։
Կիևի ռեժիմը Բրյուսելին կոչ է արել իրեն հանձնել Հունգարիայի կողմից ապաարգելափակված «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» 6,6 միլիարդ եվրոն, որոնք նախատեսված են ԵՄ երկրներին 2023 թվականին Ուկրաինային կատարած ռազմական մատակարարումների համար փոխհատուցումներ վճարելու համար։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի՝ եվրոպական ինստիտուտներին ուղղված նամակին, որի պատճենը ստացել է գործակալությունը։
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը դժգոհել է՝ կեղծ բժշկական փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից
Դոնովանի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին, աջակցել օդանավակայանի աշխատանքի վերականգնմանը և ներգրավել օդային ու ռազմածովային միջոցներ՝ անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է բժշկական կենտրոն աշխատանքի, սակայն, վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, ԲԿ-ի պաշտոնատար անձանց օժանդակությամբ շրջանառության մեջ է դրել աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա հիշյալ անձինք աշխատավարձ են ստացել: Արդյունքում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ին պատճառվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնաս։
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելուջիստան սահմանամերձ նահանգի Սարանան քաղաքում ԻՊ-ի (Իսլամական պետություն) կենտրոնի, ինչպես նաև Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի այլ շրջանների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին:
Նիկոլի նախկին խորհրդականն ու Նիկոլի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է անընդհատ իրեն առաջին պլան բերում, իսկ քաղաքական անհրաժեշտությունն անընդհատ հետ է շպրտում այնտեղ, որտեղ իր նմանները պետք է լինեն:
Թրամփը ԱՄՆ գերագույն դատարանում կրեց ևս մի պարտություն: Դատարանը չեղարկեց նրա որոշումը, որով արգելվում էր ԱՄՆ քաղաքացիություն տալ ծննդյան փաստով: Դատարանը կայացրեց որոշում, որն իհարկե հենվում է ԱՄՆ Սահմանադրության վրա: Իհարկե ինը դատավորներից չորսը եղել են Թրամփի դիրքորոշման կողմ, սակայն որոշումը կայացվել է մեծամասնությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fortune ամսագրին տված հարցազրույցում խուսափել էր պատասխանել 2028 թվականի հնարավոր իրավահաջորդի վերաբերյալ հարցին։
Այդ քաղաքական ուժերին սպասվում է հոկտեմբերի 27, ՊՊԾ գունդ և մարտի 1. ԴՕԿ ներկայացուցիչ
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, որով նա ցանկանում էր սահմանափակել ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն տալու իրավունքը։
#ՀԻՄԱ. ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր «Gepard Express»-ի հետ, կրկին զբոսաշրջային գնացք կգործարկի։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Մեռնեմ ջանիդ, նախարար ջան, շտաբի պետ ջան, արեք. 2024թ.-ից խնդրում եմ, Մեղրիի հարցը լուծեք. Սարգսյան
Թուրքիայի դեմ զրպարտությամբ Իսրայելը փորձում է քողարկել «բարբարոսությունը Գազայում», նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։