Իրավապահներն արդեն 3-րդ օրն է` փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը: Sputnik Արմենիային ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մայրը դեռ չի հայտնաբերվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում, և ԱՄՆ-ն է լիովին վերահսկում Հորմուզի նեղուցը:
ՀՀ զինված ուժերը դեռ ամբողջապես չի անցել նոր համազգեստի, և, դատելով Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ի պարզաբանումից, դեռ պարզ էլ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի։
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել։ Եվս ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է․ նրանք հոսպիտալացվել են։ Այս մասին գրում է РИА Новости-ին՝ հղում անելով ս Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
Փաստորեն, Ադրբեջանը արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Wildberries»–ը վաճառողների համար նախատեսված աջակցության ժամկետը երկարաձգել է մինչև 2027 թվականի փետրվար։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները. ասված է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունում։
#ՀԻՄԱ. ՕՐ 9-ՐԴ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԸՆՏՐԵԼ. #ՈՒՂԻՂ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել, զոհեր չկան։ Լուրը հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
EasyJet ավիաընկերությունը ծնողներին հիշեցրել է մի անսովոր կանոնի մասին, որը կարող է խնդիրներ ստեղծել օդանավակայանում․ որոշ մանկական խաղալիքներ չի կարելի վերցնել ձեռքի ուղեբեռ, հայտնում է Express-ը։
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Սլովենիայի «Զդեժելե» մարզադաշտում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն կրեց երկրի չեմպիոն «Ցելյեից»։
Սերբիան հույս ունի մինչև 2027 թվականի վերջը կատարել Շենգենյան գոտուն միանալու համար անհրաժեշտ պայմանները։ Դրա մասին Ռադիո Բելգրադի եթերում հայտարարել է Սերբիայի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նեմանյա Ստարովիչը, հայտնում է Deutsche Welle-ն։
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
Փարիզում ոստիկանությունը սկսել է տուգանել էլեկտրասքութերների և անհատական շարժունակության այլ միջոցների օգտատերերին պաշտպանիչ հանդերձանքի բացակայության համար, հայտնում է Euronews-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում չմոռացավ գովաբանել իր երկրի զինված ուժերը։
Toyota Motor Corporation-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Հիրոսի Օկուդան մահացել է 93 տարեկան հասակում, հայտնում է Kyodo News-ը։ Մահվան պատճառը առայժմ չի բացահայտվում։
Եվրամիության ներկայացուցիչները հետաքրքրված են Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի բացառել, որ նախագահական արտոնությունը կարող է տարածվել Դոնալդ Թրամփի արտաքին խորհրդականների վրա, որոնք դաշնային կառավարության աշխատակիցներ չեն։ Դա կարող է նրանց պաշտպանել Կոնգրեսի ապագա հետաքննությունների կամ դատական վարույթների շրջանակում գաղտնի խորհրդատվությունների բովանդակությունը բացահայտելու պահանջից, հաղորդում է CBS News-ը։
Այսօր Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Իլհամ Ալիևը հայտարարել է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի միջով էլեկտրահաղորդմանգծի անցկացման նախագծի նախապատրաստման մասին։
«Մենք տեսանք կառավարման նոր համակարգի առավելությունները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»։ Սրա մասին Նախիջևանում ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՖՖ մրցումների բաժինը հաստատել է 2026/27 խաղաշրջանի Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի հանդիպումների օրերը, ժամերը և մարզադաշտերը:
Միջազգային շուկայում նավթի թանկացման ֆոնին Վրաստանում վառելիքի գինը կրկին աճում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բենզինի և դիզելի գինն աճել է ևս 4-15 թեթրիով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Հունիսի սկզբից Վրաստանում գործող ավտոլցակայաններում վառելիքն էժանացել էր մինչև հուլիսի սկիզբը, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմամբ և, համապատասխանաբար, միջազգային շուկայում նավթի գնի կայունացմամբ։ Սակայն վերջին շաբաթներին […]
Այս չարաղանդ բոլոր մեղքերից մեզ կարող է փրկել Քրիստոս Աստված, նրանց, որոնք հավատում են Փրկչի անվանը։
«Թուրքիայի ավանդների ապահովագրման հիմնադրամը» (TMSF), որը հանդես է գալիս որպես հոգաբարձու, վաճառքի է հանել «Sidemir Sivas Demir Çelik» և «Kayapalı Nilüfer Turizm» ընկերությունների ակտիվները։
Շատերը սարսափում են, երբ օրթոդոնտը հայտնում է, որ պետք է պարտադիր բրեկետ կրել, սակայն ժամանակները փոխվել են և այժմ բրեկետ կրելը նույնիսկ ոճային է համարվում:
Որպեսզի համատարած աղքատության ֆոնին շատ աչք չծակի, անցած տարի կառավարությունը մի պիլոտային ծրագիր հորինեց ու քողարկված ձևով բարձրացրեց պետական պաշտոնյաների աշխատավարձերը։