Գոհար Ղումաշյանի գործով հաջորդ դատական նիստում տեսակապի միջոցով կհարցաքննվի 103-ամյա վկա Ռոզալյա Աբգարյանը։ Նման որոշում դատարանը կայացրել է՝ հաշվի առնելով վկայի տարիքը։
Երևանում ստիպված ի չիք է դառնում արևմտամետ էլիտաների երկարատև հետընտրական էյֆորիան։ «Հայաստանը Եվրոպա է» կոչվող նավը խորտակվեց իրականության ժայռերին։ Գալիս է ցավոտ սթափվելու ժամանակը։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Արցախը հայկական էր։ Այն ուներ հայկական բնակչություն, պետական ինստիտուտներ, պաշտպանության համակարգ և հայկական վերահսկողության ներքո գտնվող սահմաններ։ Ձեր կառավարման տարիների արդյունքն այն է, որ այսօր, հազարամյակների ընթացքում առաջին անգամ, Արցախում փաստացի հայ բնակչություն չի մնացել, իսկ ավելի քան 140 հազար արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ էթնիկ զտման հետևանքով։
Հունիսի 7-ի ընտրությունների լեգիտիմության պակասը որևէ հակափաստարկ չունի. Արամ Վարդևանյան
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Արաբկիր վարչական շրջան՝ Ղափանցյան, Քանաքեռ ՀԷԿ, Գրիբոյեդովի, Արղության, Գր.Արծրունի, Լ.Խեչոյան, Դավիթ Հովհաննեսի, Ռ.Սևակի, Ռիգայի, Հ.Թամրազյան, Ս.Չիլոյան, Մ.Մարգարյան, Հր. Քոչար փողոցների, Վ.Փափազյան 12, 14, 15, 16, 17, 22, […]
Ամերիկացի զինվորականները կրակ են բացել պանամական դրոշով նավի ուղղությամբ, որը փորձել է ճեղքել Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։ Այս մասին, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, հայտնել է The Wall Street Journal-ը։
Օգոստոսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրել են վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք։
Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների կառավարման ազգային կենտրոնը (NOAA) այս տարվա հուլիսը ամենաշոգ ամիսն է համարել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին կենտրոնը զեկույց է հրապարակել իր կայքում:
Իրանի իշխանությունները միջնորդների միջոցով ԱՄՆ-ին են փոխանցել Հորմուզի նեղուցի բացման պայմանները, որոնք ենթադրում են Լիբանանում և Գազայի հատվածում պատերազմների դադարեցում, ինչպես նաև իրանական սառեցված ակտիվների ապասառեցում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար Մոհսեն Ռեզային։
Հյուսիսային ծովում մեդուզաների թվի աճը հանգեցրել է Գրավլինի EDF ընկերության ատոմակայաններում պոմպակայանների խցանման, ինչի հետևանքով երեք ռեակտորներ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը:
Իտալական Ա Սերիայի Radio TV-ի պաշտոնական էջը հրապարակել է տեսանյութ՝ նվիրված Միլանի «Ինտերի» և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Օգոստոսի 4-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահի ընտրության համատեքստում անդրադարձել ենք 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացնել-չհանրայնացնելու մասին հարցին:
«Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի։ Օգոստոսի 7-ի երեկոյան Միջերկրական ծովում տեղադրված չափիչ բույը ծովի մակերևույթի +33 °C ջերմաստիճան է գրանցել։
Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված «Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը» մեծ դժգոհություն և բողոքի ալիք է բարձրացրել Հնդկաստանում
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրի, տեխնիկական կարգավորման, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, մաքսային համագործակցության, ներքին շուկայի զարգացման և մրցակցության ոլորտներում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահացածների թիվը գերազանցել է 2000-ը։ Վարակման հաստատված դեպքերի թիվը գրեթե 4400 է: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, մասնակցում է արդարադատության նախարարության նիստին. Անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը նրա մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութը հանրայնացվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի Ֆեյսբուքյան էջում։
«Այսօր այն մերն է, կրկին մերն է դարձել և միշտ մերը կլինի»։ Նման հայտարարություն է արել Բենյամին Նեթանյահուն՝ խոսելով Գոլանի բարձունքներից․
Նախօրեին Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի հարակից հատվածում նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմել է դեպքի օրվա մանրամասները.
Օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հրապարակվել է ամենաշատ տանկեր ունեցող ՆԱՏՕ-ի երկրների ցանկը։
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
2026-2030 թվականների Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության և դրա գործողությունների ծրագրում նշված է, որՎրաստանում սկսնակ վարորդների համար փորձաշրջան կսահմանվի։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ևս մեկ հայտարարություն է արել Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը ստիպված է եղել կանգնեցնել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Գրավլին» ատոմակայանի 3 ռեակտորի աշխատանքը՝ կայանի ֆիլտրման համակարգերում մեդուզաների զանգվածային հոսքի պատճառով. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ընկերությանը հղումով։
Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել։
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Երևանի ժամանակով 22։15-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Սլովենիայում ուժերը կչափի «Ցելյեի» հետ։ Դիմակայության առաջին խաղում հայկական ակումբը կամային հաղթանակ էր տարել՝ 2։1 հաշվով, և այժմ ընդամենը մեկ քայլ է բաժանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից։
Կաթողիկոսի դեմ հուժկու պայքար մղող Ռուզաննա Երեմյանը ԱԺ ամբիոնից ներկայացնում է իր կյանքը
ԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Real America’s Voice ռադիոկայանին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արդեն որերորդ օրն է՝ նոր Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ժխտում է ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև այն փաստը, որ դա ճանաչված է նաև միջազգային մի շարք կառույցների կողմից: