Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով 15:15), աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
ԱՄՆ-ը չեղարկել է Իրանի կողմից նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվությունը, հաղորդում է BBC-ն։
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկում: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նշելով ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի հիմնական խախտումները:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368.50 դրամ:
Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
#ՀԻՄԱ․ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԽԱԼԻԼ ՇԻՐՂՈԼԱՄԻԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ․ #ՈՒՂԻՂ
Քուվեյթի զինվորականները հայտնել են, որ երկրի ՀՕՊ համակարգերը արձագանքել են «թշնամական հրթիռների և անօդաչու սարքերի սպառնալիքներին», հաղորդում է CNN-ը։
Ամերիկյան զինվորականներն ավարտել են Իրանին հասցված հարվածների նոր շարքը՝ գրոհելով ավելի քան 80 թիրախ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Այս տարի լրանում է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 105-ամյակը։ 1921 թվականի հուլիսին Շանհայում կայացավ Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին համաչինական համագումարը, որը խորհրդանշեց կուսակցության պաշտոնական հիմնադրումը։ Այդ պահից սկսած չին ժողովուրդն ու չին ազգը ձեռք բերեցին իրենց ամենահուսալի առաջնորդող ուժը։ Ներքին ցնցումներից, արտաքին ագրեսիայից, աղքատությունից և հետամնացությունից երկար ժամանակ տառապած Չինաստանը բռնեց պատմական խորքային վերափոխումների ուղին, որոնք արմատապես փոխեցին երկրի ճակատագիրը։
Վստահ եմ` Հայաստանում քիչ մարդ կա, ով կարծում է, որ գործող ռեժիմի գործունեությունը պայմանավորված է ներքին իրողություններով կամ զարգացումներով: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21…+23 աստիճան։
Թրամփը հաստատել է Իրանին հարվածներ հասցնելու ծրագիրը և այսօր հրաման տվել այն իրականացնելու մասին՝ գտնվելով Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ դա անում է՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավի թիրախավորման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:
Իսլամական հեղափոխության զոհված առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի դագաղով ինքնաթիռը ժամանել է Իրաք, որտեղ տեղի կունենան նրա հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ, չնայած Իրանի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած որոշակի տարաձայնություններին, գլխավոր ասպեկտներում երկու կողմերն էլ հանգում են միասնական դիրքորոշման։
Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Եթե Ծառուկյանը հանրության որոշ հատվածի համար համակրելի չի, արդյո՞ք դա բավարար է նրա նկատմամբ իշխանության ցուցաբերած կամայական ու խտրական վերաբերմունքը հանդուրժելու համար։ Ու ընդհանրապես, արդյո՞ք մենք տոտալիտարիզմի անդունում չենք արդեն, եթե դա դարձել է սկզբունք, թե ում կարելի է ձեռնաշղթաներ հագցնել, ում` ոչ։
Մեծ նշանակություն ունի անունը, որը մարդիկ ընկալում են՝ որպես կոչում: Աստվածաշնչում մենք տեսնում ենք ոչ թե պարզապես հատուկ անուններ, այլ դրանց մեջ տեսնում ենք տվյալ անձերի կենսագրությունները, նրանց էությունը, նկարագիրը, անհատականությունը։ Օրինակ՝ Աբրահամ, նշանակում է՝ ժողովուրդների հայր:
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ երկրի գյուղատնտեսական արտադրանքն առաջին անգամ գերազանցել է 80 միլիարդը՝ հասնելով 83.2 մլրդ դոլարի։
Շատերը կարծում են, որ ատամների գլխավոր թշնամին շաքարն է, սակայն իրականում առավել վտանգավոր է ոչ թե հենց շաքարը, այլ դրա հաճախակի օգտագործումը։ Այս մասին «Лента.ру»-ի հետ զրույցում հայտնել է ատամնաբույժ-օրթոդոնտ, բժշկական գիտությունների թեկնածուշ OrthoLike կլինիկայի հիմնադիր Անդրեյ Ժուկը։
Իշխանությունները ճգնաժամ են ստեղծել Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանման համար ու հիմա «հերոսաբար» պայքարում են դրա դեմ։ Աջ ու ձախ պետական բյուջեից փողեր են բաժանում, որպեսզի մեղմեն իրենց բերած ճգնաժամի հետևանքները։
ԱՄՆ-ն կրկին սահմանափակումներ է կիրառել Իրանի նավթի առևտրի նկատմամբ՝ չեղարկելով դրա համար նախատեսված 60-օրյա լիցենզիան։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ընդունեց լատվիական «Ռիգա»-ին: Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիա»-ն տիրում էր նախաձեռնությանն ու առավել շատ էր գրոհում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Bild թերթը հայտնել է, որ Գերմանիայում որոշ առևտրային ցանցեր երկրում դեֆիցիտի ալիքի ֆոնին սահմանափակել են ձվի վաճառքը։
«Ծառուկյանին գետնին պառկածնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է: 70 տարեկան տղամարդուն, որը ոչ զենքով է դիմադրում, ոչ էլ պատրաստվում է դա անել տեսախցիկների առաջ փորձել տապալելը սեփական թիմում սասանված հեղինակության փրկության քայլերից է»:
Թուրքիայի Անկարա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Մոտեգի Տոշիմիցուն և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյոնը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի ստեղծել եռակողմ համագործակցության շրջանակ՝ ուղղված այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման արագացմանը՝ սկզբնական փուլում կենտրոնանալով Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը։