Կիպրոսի Հանրապետությունը ներկայացնող ճանապարհորդների խումբը հաջողությամբ բարձրացել է Արագած լեռան հյուսիսային գագաթը (4090 մ), որը Հայաստանի ամենաբարձր կետն է և երկրի կարևորագույն ազգային խորհրդանիշներից մեկը։
«Հայ-ռուսական հարաբերությունների ապագա հանգրվաններից կարող է լինել վերջնական խզումը, եթե կողմերից որևէ մեկը չգնա զիջումների։ Սակայն դա ներկայումս քիչ հավանական է թվում»,- ասաց ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը։
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում լայնածավալ համագործակցությանը։
Ռուսաստանը պատրաստ է կիրառել միջուկային զենք միայն այն դեպքում, եթե վտանգի տակ հայտնվի իր գոյությունը։ Այս մասին շվեյցարական Die Weltwoche ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ և չի պատրաստվում Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառել, քանի որ նպատակներին ցանկանում է հասնել առանց դրա։
ԱՄՆ-ի Ատլանտյան ափի նահանգներում, ինչպես նաև երկրի որոշ այլ հատվածներում, հայտարարվել է ջրհեղեղների վտանգի մասին, հայտնում է ABC News-ը։
Եթե սրան ավելացնենք այն, որ օրերս էլ ԱԱԾ-ից հաստատել էին, որ իրենք են թՔՊ լրատվականներին տրամադրել Զվարթնոցում Քոչարյանի հայտնի կադրերը, պատկերը լիակատար կլինի։
Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։
Ատլանտյան օվկիանոսի վրա արդեն ձևավորվել է շոգի նոր ալիք, Պորտուգալիայում և Իսպանիայի հարավում սպասվում է մինչև 43°C ջերմաստիճան, Ֆրանսիան և Բենիլյուքսի երկրները պատրաստվում են շոգի հերթական ալիքին։
Նիկո’լ, հոգիդ փառավորվե՞ց, որ Ծառուկյանին իր սեփական տան մեջ փռեցին գետնին
«Եթե Եվրահանձնաժողովի նախագահն այս փորձը նկատի ունի, ապա սա շատ վատ փորձ է, դրանից իր նշած երկրները ոչ մի գրամ չեն շահել, այլ հակառակը՝ տուժել են, բնակչությունն է տուժել, ընկերություններ, տնտեսությունը և այլն։ Առանձնապես իրենք դրական փորձ չունեն, որ մատնանշենք ու ասենք, թե դրական ինչ-որ բան են արել»։
Կատարվածը որևէ կապ չունի դատավարական հարկադրանքի այդ միջոցի կիրառման իրավական երաշխիքների ու նպատակների հետ։ Սա ընդամենը շեֆի ալիևյան սիրտը «հովացնելուն» ուղղված կամակատար ակտ է։ Լավ, ձեր երեխաներն էլ պետք է ասեն, որ իրենց հայրը գործի է գնացե՞լ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է։ Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են Քննչական կոմիտեից։
Բաքվի վերաքննիչ դատարանում երեքշաբթի կայացել է ապօրինի պահվող հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՄԵր երկրում արդարադատությունը հոգեվարքի մեջ է գտնվում. Իվետա Տոնոյան
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու և կազմավորման 5-ամյակի առթիվ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին՝ պարգևատրել, իսկ Պարեկային ծառայության մի խումբ պարեկների հանձնել է առաջին սպայական կոչումներ։
Վրացական մամուլը փոխանցում է Ադրբեջանի երկաթուղու տեղեկատվությունը՝ վագոնների ավելացման արդյունքում յուրաքանչյուր չվերթին հասանելի կլինի լրացուցիչ 104 ուղևորատեղ, իսկ յուրաքանչյուր չվերթի ուղևորատեղերի քանակը կավելանա մոտ 60 տոկոսով՝ 178-ից հասնելով 282-ի։ Ավելացումը կլինի հուլիսի 10-ից՝ Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքներին ևս երեք վագոն կավելանա։ Լրացուցիչ վագոնների տոմսերի վաճառքը սկսվել է այսօրվանից։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։
ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ նվազեցնելու համար իր երկարատև կախվածությունը ամերիկյան անվտանգության հովանոցից։Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում դաշինքի երկրների ամենամյա գագաթնաժողովի շրջանակում։
Մեզ համար անակնկալ չէր. սա հրապարակային հանձնարարականի արդյունք է․ Երեմ Սարգսյան
2023 թվականի փետրվարին ուսումնասիրություն ենք ներկայացրել, թե 2018 թվականի իշխանափոխությունից մինչ օրս ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսների քանի հրամանատար է փոխվել: Սակայն դրանից հետո՝ 3 տարվա ընթացքում, կադրային նոր փոփոխոխություններ են տեղի ունեցել, ուստի հարկ ենք համարում կրկին անդրադառնալ այս թեմային:
Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ․ #ՈՒՂԻՂ
Երեկ՝ հուլիսի 6–ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևներն ու քամիները իրենց սև գործն են արել նաև Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Երասխահուն բնակավայրում։ Հայտնում է Shamshyan-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին անվանել է «հաճելի անձնավորություն», չնայած այն բանին, որ հանգստյան օրերին իր Truth Social սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ Թրամփը ենթադրել էր, թե իրեն կարող է անհրաժեշտ լինել դատական արգելք՝ նրան իրեն մոտենալուց արգելելու համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Երեկ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը անկել է։
Մենք նաև ընկերներ ենք. Ծառուկյանը դեռ իր խոսքը կասի. Սամվել Կարապետյան
Երեկ՝ հուլիսի 6-ին, գրեթե 13 ժամ շարունակ ԱԱԾ դիմակավորված ու զինված ծառայողները վերահսկողության տակ էին վերցրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, իսկ առանձնատան ներսում քննիչները խուզարկություն էին իրականացնում։ Առանձնատանը զուգահեռ խուզարկություններ էին իրականացվում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում, մի քանի ընկերությունների դռներ կապարակնքվել են։
Նա նաև հիշեցրել է Եվրամիության պետությունների ռազմական ծախսերի աջակցման ԵՄ ծրագրերը, որոնք, նրա կարծիքով, մինչև 2030 թվականը կարող են ներգրավել մինչև 950 միլիարդ եվրո ամբողջ միավորման ռազմական կարիքների համար։