Կառավարությունում ներքին ճգնաժամ է, մի հատ ձեր մեջ կողմնորոշվեք, թե ում հավատանք. Արթուր Խաչատրյան
Նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։
Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
ՀՀ ՆԳ նախարարի հրամանով՝ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ- ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել գնդապետ Արսեն Ոսկանյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականները հինգշաբթի հանդիպել են՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար․ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրում իր կողմից հաստատված հրադադարի ժամկետի ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է PSB News-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նիդեռլանդական Pauw & De Wit թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում, հավանաբար, հաղթող չի լինի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման 2026-2027 թվականների գործողությունների ծրագիր են ընդունել, հաղորդում է APA գործակալությունը։
#ՀԻՄԱ. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՎ 6 ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ՝ ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Դուք էիք ասում, թե Պուտինի հետ մոտ ենք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս. Մեսրոպ Մանուկյանը՝ Պապոյանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ։
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 4–րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր պորտուգալական «Տորենսեին»։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։
Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում։
«Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Համբարձումյանը:
#ՀԻՄԱ. ՔՊ-ԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ 2027Թ. ԲՅՈՒՋԵՆ. #ՈՒՂԻՂ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 402.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 404.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39 դրամ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։
Եվրամիության հինգ երկրներում բացահայտվել է շքեղ դասի ավտոմեքենաների վաճառքին առնչվող հարկային խարդախության սխեմա, որի պատճառած վնասը գնահատվում է 100 միլիոն եվրո, հայտնում է Եվրոպական դատախազությունը (EPPO)։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնավոր զրույցների հիման վրա Ֆրանսիայում լույս է տեսել ուշագրավ գիրք, որտեղ նա քննադատում է մամուլին, անդրադառնում իր նախագահության արդյունքներին, քաղաքական հակառակորդներին և խոսում Ելիսեյան պալատը լքելուց հետո իր ծրագրերի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական բանակը հարվածել է Ուկրաինա ռազմական նշանակության և երկակի նշանակության բեռներ տեղափոխող նավի։
ԵՄ-ում Չինաստանի դեսպան Ցայ Ժունը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է կոշտ հակաքայլեր ձեռնարկել, եթե Բրյուսելը կիրառի նոր միակողմանի մեխանիզմներ՝ սահմանափակելով չինական ապրանքների մուտքը եվրոպական շուկա։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
ԱՄՆ վարչակազմը հերքել է տեղեկությունները, թե պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջիկայում կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
Եվրամիությունում էներգակիրների բարձր գները շարունակում են լուրջ մտահոգություն առաջացնել քաղաքացիների և բիզնեսի շրջանում։ ԵՄ անդամ երկրները փորձում են հաղթահարել էներգետիկ ճգնաժամի հետևանքները՝ ավելացնելով արտադրության ծավալները և համակարգելով նավթային պաշարների օգտագործումը։
Հաշվի առնելով բարձրացված հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և հնարավոր տարաբնույթ մեկնաբանությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հարկ է համարում ներկայացնել համապատասխան պարզաբանում։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ.7.21):