Իսպանիան 437 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել ։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Քաղաքական դիրքավորումների սուր պրոցեսում կա 3-րդ՝ ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։ Հասարակությունը պիտի գիտակցի, որ սա ի´ր պրոցեսն է։ Այս պահին մեր հասարակությունը հասել է առանցքային հանգրվանի. կա´մ գնում ենք հասարակության կորստի, կա´մ հանրային երկխոսություն։ Մնացածը առճակատում է, որտեղ ոչ մի լավ բան չկա։ Քաղաքական այս նոր պրոցեսի հաջողության համար ամենակարևորն է, որ օրակարգը չդառնա պարզապես ընդդիմություն-իշխանություն հերթական հակամարտությունը։
2026 թվականի 3-րդ եռամսյակում Եվրասիական տարածաշրջանի երկրներում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ոչ ինքնիշխան ֆինանսավորման ծավալը կազմել է 1,07 միլիարդ դոլար։ Դրա մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի վերլուծությունում։
Նոյեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին։
Ես չե’մ կարող կիսատ թողնել այն, ինչ ստեղծել ենք միասին. Դավիթ Համբարձումյան
Մենք 6 տարվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ ենք բնակեցրել օկուպացված Արցախում։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան ձերբակալվել է ֆոնդային շուկայում իրականացված գործարքների վերաբերյալ քրեական հետաքննության շրջանակում, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Վրաստանի արտարժույթի պահուստները 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի՝ կազմելով 8.25 միլիարդ դոլար։ Այս մասին վկայում են Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական տվյալները, հայտնում է Aliq.ge-ն։
Հայաստան Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) արտահանումը Հնդկաստանի համար կարևոր քայլ դարձավ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի ուղեկցությամբ՝ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Հյուրերն այցելել են նաև Վերականգնման բաժին։
Արցախում 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության և թուրք գեներալների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը փաստացի ղեկավարելու և ռազմական օպերացիաները պլանավորելու մասին բազմիցս գրել ենք:
Հանդիպման ընթացքում Կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի հետ գաղտնի բանակցություններ է վարել Իրանի քաղաքացիների արտաքսման շուրջ՝ չնայած երկրների միջև շարունակվող պատերազմին։ Դրա մասին են վկայում հինգշաբթի գաղտնազերծված դատական փաստաթղթերը, հաղորդում է Associated Press-ը։
Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջեյ Ռոքֆելլերը, որը Standard Oil-ի հիմնադիր Ջոն Դ. Ռոքֆելլերի ծոռն էր, մահացել է 89 տարեկան հասակում, հաղորդում է Washington Post-ը։
Մասնակիցներին ներկայացվել է նաև ԵՏՀ-ի աշխատանքը՝ ԵԱՏՄ շրջանակում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի վերահսկման միասնական մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ծառայություն իրականացնելիս, հիմնարկի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Սարքը նկատվել է նաև հիմնարկի տեսահսկման համակարգի միջոցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է արհեստական բանականությանը, որը նա անվանում է «գերբանականություն», հորդորելով ընդունել այդ տեխնոլոգիան և օգտվել դրա ընձեռած տնտեսական հնարավոր օգուտներից։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի բացառել երկրում ընտրություններն առցանց՝ ինտերնետի միջոցով անցկացնելու հնարավորությունը։
Մինչ Թրամփի վարչակազմն այս օրերին փորձում է հաղթահարել օրերս ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների խիստ բացասական արդյունքները հանրապետականների համար, իրանական կողմը փորձում է առավելագույն քաղաքական-տեղեկատվական օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից՝ հանդես գալով համապատասխան հայտարարություններով, ինչպես նաև չդադարեցնելով դիվանագիտական ջանքերն ԱՄՆ-Իրան զինված հակամարտությունն ավարտելու համար:
2026 թվականի առաջին տասն ամիսներին ռուսաստանյան դատարանները 2 հազար 13 մարդու նկատմամբ 1 865-ից ոչ պակաս դատավճիռ են արձակել «ահաբեկչական» հոդվածներով: Դա 5 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2025-ին, հաղորդում է «Պերվիյ օտդել» իրավապաշտպան նախագիծը:
Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
ԱՄՆ-ում հայտարարել են նոյեմբերի 9-ին Իրանին հարվածներ հասցնելու համար հնարավոր բարենպաստ պայմանների մասին։ Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Այսուհետ դուք ստիպված էք լինելու Երևան հասնել, ասենք Մաշտոցի Պողոտա, նախկին մեկ անգամ վճարելու փոխարեն, արդեն երկու անգամ։
Լավ է լինելու, ժողովուրդ, Աստված մեզ հետ է, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի. Վարդան Ղուկասյան
Ոստիկանությունը Դանիայում և Չեխիայում նոյեմբերի 6-ին հետաքննել է օդային երթևեկությանը սպառնացող վտանգների մասին հաղորդումները, իսկ ռումինական ինքնաթիռներից մեկը ռումբի սպառնալիք է ստացել։ Այս դեպքերը տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին և այս շաբաթ ավելի վաղ ստացված կեղծ ահազանգերի ֆոնին, որոնց պատճառով խաթարվել էր օդային հաղորդակցությունը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Սաուդյան «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին:
Ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նախկին խորհրդական Ռոբերտ Փեյփը զգուշացնում է, որ առաջիկա ութ շաբաթները կարող են դառնալ ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար ծայրահեղ վտանգավոր ժամանակաշրջան։