Ադրբեջանից արտահանձնման պահանջ չկա, եթե այս զինվորին տանք, նա Ադրբեջանում դատվելու է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց՝ եթե ադրբեջանցի զինվորը կալանավորված է, ենթադրվում է, որ հարցաքննվում է:

«Ես էդ գործը վարող քննիչը չեմ, ասում եք՝ ինչի գնահատական չեմ տալիս, ես տվել եմ գնահատական: Ես ասում եմ, որ ադրբեջանցի զինվորը հանցագործություն է կատարել, այդ թվում՝ մեր օրենսդրությամբ ապօրինի սահմանը հատելն է հանցանք:

Բայց քանի որ լինում են դեպքեր, որ մոլորվում են, և մեր զինվորները… Ես ասում եմ՝ եթե էդ դեպքը չլիներ, մենք ադրբեջանցի զինվորին տված կլինեինք: Բայց հանցանք է տեղի ունեցել, դրա համար չենք տվել էդ զինվորին: Էդ ի՞նչ արտահանձնման թեմա է, տենց թեմա չկա, մենք չենք քննարկում:  Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Նման բան չկա: Ադրբեջանն ինքն էլ քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։

կարող է ուզենա իրենց քրեական գործով էլ հետաքննություն անցկացնել: Էդ զինվորը որ գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ։ Ես թեման չեմ հասկանում՝ ի՞նչ եք քննարկում, ի՞նչ արտահանձնում, ո՞վ է ասել՝ արտահանձնում: Ասում եք՝ իսկ կարող է երբևէ…, այսինքն, ասեմ, որ էդ զինվորը ցմահ մնալու է Հայաստանո՞ւմ: Ասեք՝ ինչքան մնա Հայաստանում, ասեք՝ իմանանք:  Ես դատավոր չեմ, էդ արարքը պետք է որակվի: Դատավճիռ պիտի լինի, որ հասկանանք՝ ինչ է այդ դատավճիռը, և ինչ են ենթադրում իրավական ընթացակարգերը: Գնահատական եմ տալիս, ասում եմ՝ հանցագործություն է արել,  ընդ որում՝ մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։

Կարդացեք նաև

Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արե՞լ է, թե՞ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել, բայց դիվերսիա՞ է արել, դիվերսա՞նտ է, այդ ո՞ր երկրում է լսված, որ զանգեն, ասեն՝ մի հատ դիվերսանտ ենք ուղարկել,- շարունակեց նա՝ հավելելով,- Ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, Սամվել Կարապետյանն  էլ է հանցագործ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031