Իսկապես, բոլորս էլ կարիք ունենք լսելու Տիրոջ այս խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։ Բոլորս էլ կարիք ունենք Աստծու ներման, ինչպես նաև՝ ներելու միմյանց։
Լեհաստանը պատրաստվու է հնարավոր պատերազմի՝ հույս ունենալով, որ այն երբեք չի սկսվի, Super Express-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Թոմչիչը:
«World Population Review»-ը հրապարակել է ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկրների ցանկը։ Այդ ցանկում ընդգրկված է 60 երկիր և ուսումնասիրվել է տղամարդկանց և կանանց միջին հասակը։
Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի արծաթե ոսկրածայր (թանաքով) գրիչը աճուրդում վաճառվել է 361,7 հազար դոլարով, հայտնում է The Straits Times-ը:
Երրորդ մոլյարները կամ ինչպես ավելի ընդունված է հասարակության մեջ իմաստության ատամները սովորաբար ծկթում են 18-25 տարեկան հասակում, թեև հնարավոր է՝ ծկթեն ավելի մեծ տարիքում։ Իմաստության ատամներն ամենից ուշ տարիքում ծկթող ատամներն են, որտեղից էլ գալիս է իրենց «իմաստության» անվանումը։
Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել են անօգնական վիճակում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։
Վերջերս Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ազգային հեռուստատեսությանը, որի ընթացքում ուղղակիորեն արտահայտվել է Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի ապագա ճակատագրի մասին:
«Եթե Իրանը պատրաստ է ավարտին հասցնել այն գործարքը, որը քննարկում էր մեզ հետ, և հրաժարվել միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, ապա, անկասկած, կարող է համաձայնության գալ, ինչը շատ շահավետ կլինի իրանցի ժողովրդի համար։
Իտալիայի կառավարությունը որևէ փաստ չի հայտնաբերել, որը կվկայեր Հռոմի մոտ գտնվող ռազմամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի առնչության մասին, հայտնել է պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն:
ԱԲ-ն ողողել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրինագծերով, սակայն դրանցից շատերը պարունակում են իրավական սխալներ, օրենսդրությանը հղումների սխալներ, ինչպես նաև չափազանց աղոտ կամ ծավալուն ձևակերպումներ:
Զելենսկու կինը՝ Ելենան, ունի «ոսկե վետոյի իրավունք» և ազդում է Ուկրաինայում կադրայինորոշումների վրա. այս մասին գրել է «РБК-Украина»-ն՝ հղում անելով աղբյուրին: Ելենայի շնորհիվ Նիկոլայ Կալաշնիկը մի քանի տարվա ընթացքում Դարնիցայի շրջանային պետական վարչության ղեկավարի պաշտոնից հասել է մինչև երկրի Վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնին։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը լուրջ մտահոգություն է հայտնել Եմենում սրվող ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու երկրի ընթացքը դեպի լայնածավալ պատերազմ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
«Ես զանգեցի նրան և ասացի` կուզեի՞ք մի փոքր օգնել մեզ։ Մենք Իրանին վերաբերող հարցերում օգնության կարիք չունենք, բայց եթե դուք ուզում եք, օգնեք։ Նա պատասխանեց. «Ո՛չ, շնորհակալություն»: Եվ ես ասացի. «Ի՞նչ ունենք։ Մենք այնտեղ 39,000 զինվոր ունենք, որոնք ձեզ պաշտպանում են ձեր հարևանի Կիմ Չեն Ինից: Իսկ դուք չեք ցանկանում մեզ օգնել Իրանում շատ պարզ ռազմական գործողության հարցում։ Դա տարօրինակ է»: «Ո՛չ, մենք նախընտրում ենք չխառնվել»: Ես ասացի. «Իսկ մենք ինչո՞ւ ենք ընդհանրապես օգնում ձեզ»։
Իրանը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու շրջանում, գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Հաղորդում է Fars-ը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է հարավաֆրիկյան SABC լրատվամիջոցը՝ հղում անելով ԿԴՀ Հանրային առողջապահության ինստիտուտին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ «Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար և լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի, ինչպես նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մենք մեր դուռը չենք փակել։ Մենք դիտարկում ենք Եվրոպական միությանը միանալու հարցը։ Եթե մեզ ընդունեն՝ լավ։ Եթե ոչ՝ ի՞նչ կարող ենք անել: Եվրոպական միությունը մեր առաջնահերթությունը չէ: Տուժողը դուք եք, ոչ թե Թուրքիան:
Սա չի սահմանափակվում միայն Սաուդյան Արաբիայով, Թուրքիայով և Պակիստանով։ Մեզ կարող են միանալ նաև այլ երկրներ։
Լուրեր են շրջանառվում, որ Ճապոնիան լրջորեն դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդ միանալու հնարավորությունը. ԹՊԿ գլխավոր քարտուղարը Ստամբուլում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին հայտնել է, որ Ճապոնիան կարող է դիմել մշտական դիտորդի կարգավիճակ ստանալու համար՝ հաշվի առնելով թյուրքական աշխարհի հետ ունեցած պատմական լեզվական կապերը։
Բոլորդ տեղյակ եք, որ օգոստոսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեից քննիչները այցելեցին ինձ և ի զարմանս բոլորիս՝ առանց որևէ նախնական ծանուցման կամ հրավերի, փաստորեն, ինձ անմիջապես ձերբակալեցին, որից հետո ըստ ընթացակարգի երեկոյան տեղի ունեցած դատական նիստով դատավորը որոշեց երկամսյա կալանքով ինձ ազատազրկել՝ անհասկանալի մի գործով, որին ինքս ընդհանրապես, առնչություն չունեմ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԱՄՆ-ն պատրաստվում է թույլատրել Թուրքիայի պահեստներում գտնվող շուրջ 70 միավոր «ATACMS» հրթիռների վերավաճառքը Կիևին։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է այս լուրերին, նա շեշտել է, որ նման քայլը լրջորեն կխարխլի Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա փոխադարձ վստահությունը։
Բանգլադեշի կառավարությունը որոշել է Թուրքիայի հետ համատեղ հիմնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործարան։
Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 13 արձանագրություններ:
ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԿԵՂԾ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Քամալյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի օգոստոսի 24-25-ը ներառյալ:
Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն և կարեկցանք»։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%-ով։
2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: