Արդեն երկու տարի է՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին. գյուղի գերեզմանոցը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայտնվել է թշնամու դիտարկման տակ։
168.am-ի հետ զրույցում այսօր Շուռնուխի վարչական ղեկավարը կրկին անդրադարձավ ջրի խնդրին, բայց նաև պատասխանեց հարցին՝ թե բնակիչներն արդե՞ն ապրում են նորակառույց տներում։
Այսօր առավոտյան մի խումբ ձկնաբույծներ բողոքի երթով հասել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ձկնաբույծների գնահատմամբ՝ Կառավարությունը խոչընդոտում է իրենց աշխատել, ձուկ արտադրել ու արտահանել, պատճառաբանելով, թե շատ են օգտագործում ՀՀ ջրային ռեսուրսները։
168.am-ի հետ զրույցում Զանգակատուն գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանը խնդրի մասին որոշ մանրամասներ հայտնեց, մասնավորապես, որ Զանգակատուն ու Վարդաշատ գյուղերը ջրի մեկ չափաբաժին ունեն, Սևակավան համայնքն ու մարզպետը՝ ջրի այլ չափաբաժին։
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղը մասամբ է գազիֆիկացված, 12 բնակիչների տունն է գազիֆիկացված, մնացածը զրկված են դրանից։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արման Գաբրիելյանը, այս խնդրի մասին բարձրաձայնել էր իր ֆեյսբուքյան էջում. «Գազ կա գյուղում, բայց տները գազաֆիկացնելու համար որոշ ընտանիքներից Գազպրոմը 500.000֏ է պահանջում։ Արդյո՞ք պետությունը չի կարողանում լուծել այս խնդիրը:
«Խմելու ջրի ջրագիծը նույն ձևով աշխատում է, ինչ ունենք, փորձում ենք դրանով բավարարվել, որովհետև այլ տարբերակ չունենք։ Շոգ եղանակին էլ փորձում ենք այնպես անել, որ ջուրը բավականացնի։ Իհարկե, շոգը նվազեցրել է ջրի ծավալը, բայց ի՞նչ կարող ենք անել, ավելացնել չենք կարող, ստիպված պետք է համակերպվենք»,- նշեց Նորաբակի գյուղապետը։