Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Օտտավայում հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից:
Որքա՞ն է դրոն շոուի ինքնարժեքը, դրոնների շուկայական արժեքը ՀՀ-ում հնարավոր չի պարզել. Տաթևիկ Սողոյան
Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Կարեն Բարսեղյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2026 թ. մայիս-հունիս ամիսներին ՔՊ-ն անհատույց օգտագործման իրավունքով ստացել է 129 տարածք. Ջուլհակյան
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ գործող կարգավորումներով 4 տոկոսի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Գրիգորյան
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լյուբինեցը։
Ուկրաինայի զինված ուժերը Ռոստովի մարզում հարված են հասցրել Հայրենական մեծ պատերազմի «Սամբեկյան բարձունքներ» ռազմական պատմության թանգարանին, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Կոնդ» թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին:
ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնեցվածության և տվյալների հավաքագրման ներքին համակարգում առկա անճշտությունների պատճառով, ինչը փետրվարի վերջին հանգեցրել է Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 175 մարդ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հնարավոր հեռանալու դեպքում։
Ռուսական «Բորլաս խումբ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում հակահրդեհային պաշտպանության համակարգ առաջարկել, որը կանխում է հրդեհների բռնկումը։
Ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման համար անհրաժեշտ է երկու պայման. Սրբուհի Գալյան
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։
Հո չէի՞նք սպասելու. բոլոր ձերբակալությունները եղել են իրավաչափ. Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Լեհաստանի միջև ծագած դիվանագիտական տարաձայնությունները հարթելու համար։ Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե երկու երկրներն էլ նման ցանկություն հայտնեն լիտվական կողմի միջնորդության համար։ Այս մասին հաղորդում է LRT-ն։
Այդ պատճառով այս «պարզ անվանափոխությունն» ունի երկու ենթատեքստ. մի կողմից՝ հեռացնել Ամիրյանին՝ որպես Բաքվի հայերի խորհրդանիշ և ջնջել նրանց դերը Բաքվի կոմունայում, ինչը գրգռիչ գործոն է Ալիևի և նրա «արևմտյան ադրբեջանցիների» համար, իսկ մյուս կողմից՝ Պապ թագավորը խորհրդանշում է պայքարը Եկեղեցու դեմ, ինչը նույնպես հասկանալի է Հայաստանի ներկայիս քաղաքական համատեքստում:
ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող և կղզու տնտեսության զգալի մասը վերահսկող Կուբայի պետական ռազմական «GAESA» կոնգլոմերատն իր նավահանգստային բիզնեսն առանձնացրել է որպես առանձին կառույց, հաղորդում է AFP-ն։
Հարավային Կորեան կործանիչներ է բարձրացրել օդ, երբ մոտ 10 չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել են երկրի ՀՕՊ նույնականացման գոտի։ Այդ մասին տեղեկացնում է Deitsche Welle-ն։
Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աճառյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Մ․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հեծանվորդ, Երևանի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին։
ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ, գտնում է, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է, կայացել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստի խնդրում ենք դիմումները մերժել, հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը Իրանին մեղադրել է իր տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ և խստորեն դատապարտել այդ հարձակումը։
Լեհերի մեծ մասը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացմանը՝ երկրների միջև մեծաթիվ հակասությունների պատճառով։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի ազգային անվտանգության և պետական արժանապատվության հարցերը «սակարկության կամ պայմանական քննարկման առարկա չեն»՝ ընդգծելով, որ ինքնապաշտպանության Իրանի իրավունքն ու դրա իրացման միջոցները չեն կարող բանակցությունների թեմա դառնալ որևէ կողմի համար։
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերել և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BYD մակնիշի ավտոմեքենան։
Պեկինում միաշարժիչ սպորտային ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելու հետևանքով օդաչուն զոհվել է, ևս 13 մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի Չաոյան շրջանի վարչակազմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թերություններ եղել են, բայց… վերաքվեարկությունը չի կարող լինել նույն ընտրությանը բնորոշ շարունակություն․ Հովակիմյանը պնդեց
Ֆրանսիայում ծայրահեղ շոգը հանգեցնել է մահվան դեպքերի աճին: Երկրի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտնել է, որ իշխանությունները մշակել են արտակարգ գործողությունների ծրագրեր Փարիզի և շրջակա տարածքների բոլոր հիվանդանոցների համար։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ը և հուլիսի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: