ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին, հաղորդում է Axios-ի լրագրողը։
Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերը բացահայտում են 47 զոհերի անունները: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
Հունվարի 30-ին Նիկոլ Փաշինյանն իր շրջապատի առջև հանդես եկավ առաջին համերգով՝ ներկայացրեց, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հիմնը, թմբուկ զարկեց, իսկ նրա հավատարիմ «հանդիսատեսն» էլ՝ գրեթե ամբողջ ՔՊ-ն ու նրան հարող ուժերի ներկայացուցիչները, պարեցին։
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վաշինգտոնը կարող է մաքսատուրքեր սահմանել այն պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք նավթ են մատակարարում Կուբա
Պաշտոնյաները հանդիպել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
Քվեաթերթիկների ավելի քան 88%-ի հաշվարկից հետո Ֆերնանդեսը ստացել է ձայների ավելի քան 48%-ը՝ զգալիորեն գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած կենտրոնամետ թեկնածու Ալվարո Ռամոսին, որն ընդունել է պարտությունը։
Իսպանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները, մասնավորապես առողջապահության ոլորտի այնպիսի ՀԿ-ները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն, «անփոխարինելի օգնություն են ցուցաբերում Գազայում և Արևմտյան ափին կյանքեր փրկելու ծառայություններ մատուցելու հարցում»։
Մեկնաբանելով Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի խոսքն առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ բանակցային համակարգի ստեղծման գործում՝ Բաղային նշել է, որ ներկայում քննարկվում են տարբեր ասպեկտներ, և Իրանը որոշումներ է կայացնում յուրաքանչյուր դիվանագիտական գործընթացի մանրամասների վերաբերյալ՝ հույս ունենալով արդյունքի հասնել առաջիկա օրերին։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։
Թուրքական «Igdirhaber» կայքում հրապարակվել է Ռուֆաթ Գյուրելի՝ «Իգդիրի վերելքը սահմանների բացման դեպքում» հոդվածը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի հետ Ալիջան սահմանային անցակետի հնարավոր բացումը, Իգդիրի օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալը և Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու կառուցումը կարող են քաղաքը դարձնել միջազգային լոգիստիկ կենտրոն։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները:
2025 հունվարին Արմավիրի մարզում 18-ամյա Վարդան Տեր-Հարությունյանին ընտանիքը քեֆ-ուրախությամբ ճանապարհեց հայկական բանակ՝ ժամկետային ծառայության։ Սակայն մի քանի ամիս անց ընտանիքը կանգնեց դժվար և բարդ խնդրի առաջ։
Մեծ Բրիտանիան հաստատել է Թուրքիային 12 միավոր «C-130J Super Herkules» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռների վաճառքը: Նշվում է, որ դրանք ամբողջությամբ նոր չեն և նախկինում շահագործվել են։ Գործարքի մանրամասների մասին հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդը:
Անցակետը բաց է միայն Գազայի պաղեստինցի հետիոտների, այլ ոչ թե օգնություն մատակարարող բեռնատարների համար։
Պեսկովը հիշեցրել է, որ Դմիտրիևը զբաղվում է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության աշխատանքային խմբի հարցերով։
Շեյնբաումը հավելել է, որ իր կառավարությունը ձգտում է «դիվանագիտական միջոցով լուծել (Կուբա) նավթի առաքումների հետ կապված ամեն ինչ՝ մարդասիրական պատճառներով»։
Ինչպե՞ս պաշտպանենք մեր մեսենջերները՝ WhatsApp, Telegram, Viber, հաքերներից. Սամվել Մարտիրոսյան
Ավելի վաղ Ռյուտեն, հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողում, եվրոպացիներին կոչ էր արել «դադարել երազել» Եվրոպան պաշտպանելու հնարավորության մասին՝ առանց հույսն ԱՄՆ-ի վրա դնելու։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը, իր շվեդ գործընկեր Փոլ Ջոնսոնի հետ քննարկումներից հետո հայտարարել է, որ Ստոկհոլմը պատրաստում է Կիևի համար ՀՕՊ համակարգերի, այդ թվում՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի, ամենամեծ մատակարարումը։
Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի համար։
Զարիկյանը մայիսի 22-ին ակտը կայացրեց, վերջ… Էլ բան չենք կարողանալու անենք. Ռոման Երիցյան
Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնեական լիազորությունները
Իրանի դիվանագիտական ջանքերի շրջանակներում վերջին շաբաթներին Արաղչին շփումներ է պահպանել տարածաշրջանային գործընկերների հետ՝ մասնավորապես տարածաշրջանային զարգացումների և Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։
Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը:
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցների՝ Հայաստանում գործունեության վերաբերյալ։
Ես գիտեմ՝ Հայաստանն ինչու Արցախի քաղաքացիներին չի ճանաչում որպես ՀՀ քաղաքացիներ. Ռոման Երիցյան
Քննվում է անձին սեփականազրկելու հարց՝ առանց այդ անձին մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան
Լին Ցզյանը հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չինական ընկերությունների աշխատակիցների անհիմն հարցաքննությունները՝ ընդգծելով, որ Պեկինը կշարունակի վճռական և գործուն միջոցներ ձեռնարկել երկրի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջիկա օրերին Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։