Պեսկովը կառուցողական է որակել Դմիտրիևի վերջին բանակցություններն ամերիկացիների հետ
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև անցած հանգստյան օրերին Մայամիում կայացած բանակցությունները կառուցողական էին և դրական: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Ոչ մի մանրամասնում այստեղ չի լինի։ Գնահատականներն, ընդհանուր առմամբ, կոնցեպտուալ էին երկու կողմից՝ և՛ Դմիտրիևի, և՛ (ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց) Ուիթքոֆի։ Դրանք, ընդհանուր առմամբ, բավականին դրական և կառուցողական զրույցներ էին», – ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Մայամիում հանգստյան օրերին կայացած բանակցություններին։
Պեսկովը հիշեցրել է, որ Դմիտրիևը զբաղվում է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության աշխատանքային խմբի հարցերով։
«Ահա, իրականում, այս հարցերն են հենց գտնվում գործընկեր Դմիտրիևի իրավասության շրջանակներում», – ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ հաջորդ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում փետրվարի 4-5-ին։



