Ռուսաստանը և Ուկրաինան բրազիլացի ֆուտբոլիստների հիմնական գնորդներն են. CIES
Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է այն երկրների վարկանիշային աղյուսակը, որոնք վերջին 10 տարիների ընթացքում ամենաշատն են ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստների։
CIES-ի տվյալներով՝ բրազիլացի ֆուտբոլիստների գնման վրա ծախսած միջոցների ցուցանիշով Անգլիան առաջատարն է՝ 470 միլիոն եվրո։ Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են նաև Ռուսաստանը (200 միլիոն եվրո), Ուկրաինան (150 միլիոն եվրո), Ֆրանսիան (230 միլիոն եվրո), Իսպանիան (370 միլիոն եվրո), Պորտուգալիան (160 միլիոն եվրո) և Սաուդյան Արաբիան (140 միլիոն եվրո)։
Վերջին 10 տարիների ընթացքում բրազիլական ակումբները խաղացողների վաճառքից ստացել են ընդհանուր առմամբ 1.85 միլիարդ եվրո եկամուտ։



