Բժիշկը բացատրել է չիպսերից կախվածության պատճառները
«СМ-Клиника»-ի ի էնդոկրինոլոգ և սննդաբան Դարիա Խայկինան բացատրել է, թե ինչու է աղի նախուտեստներին, այդ թվում՝ չիպսերին, այդքան դժվար դիմադրելը: Նա Lenta.ru-ի հետ զրույցում թվարկել է դրանցից կախվածության պատճառները։
Բժիշկը բացատրել է, որ չիպսերը պարունակում են մեծ քանակությամբ աղ։ Այն բարելավում է սննդի համը, թաքցնում ճարպի պարունակությունը և խթանում ախորժակը։ Խայկինայի խոսքով՝ աղի և ճարպի համադրությունը, որն առատ է չիպսերի մեջ, համարվում է սննդային կախվածություն առաջացնող գործոններից մեկը։ Ահա թե ինչու է այդքան դժվար հրաժարվել աղի խորտիկների, ընկույզի կամ կարտոֆիլի ֆրիի օգտագործումից:
Ավելին, ինչպես նշել է Խայկինան, աղի ավելցուկը նվազեցնում է հագեցվածության մեխանիզմների զգայունությունը: Նա ընդգծել է, որ աղի սննդի նկատմամբ ցանկությունը քմահաճույք չէ, այլ ֆիզիոլոգիական և նյարդաքիմիական գործընթացների արդյունք: Այնուամենայնիվ, կարևոր է պահպանել չափավորությունը:



