Բաժիններ՝

Թուրք ֆուտբոլիստը Real Madrid-ում գրանցել է ամենաբարձր ցուցանիշները

20-ամյա թուրք ֆուտբոլիստ Արդա Գյուլերը, ով հանդես է գալիս իսպանական «Real Madrid» թիմում, ֆիզիոլոգիական ստուգումներ է անցել։ «Դիմակ թեստ» (VO2 Max) կոչվող ստուգումների ընթացքում չափվել է ֆուտբոլիստների շնչառական կարողությունը, աերոբիկ դիմացկունությունը և ֆիզիկական արդյունավետությունը։

Ըստ ստուգման արդյունքների՝ Արդա Գյուլերը գրանցել է ամենաբարձր ցուցանիշները։ Նա առաջ է անցել նույնիսկ ֆիզիկապես լավ տվյալներ ունեցող այնպսիս ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Վալվերդեն, Վինիսիուսը և Կամավինգան։ Նշվում է, որ բժիշկները վերանայել են արդյունքները՝ հաշվի առնելով ստացված տվյալները:

Գյուլերը խաղադաշտում անցկացրած 556 րոպեների ընթացքում վազել է 55.6 կմ, մեկ խաղի ընթացքում միջինը մոտ 10 կմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս