ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի բոլոր կողմերին՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։
Արմավիր քաղաքի ավտոկայանի դիմաց և դրան հարակից տարածքներում, այդ թվում բնակելի շենքերում ու տներում, ըստ բնակիչների, տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 13։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամսվա լռությունից հետո այսօր ի վերջո վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը:
«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն հետ համատեղ հոկտեմբերի 4-5-ը կանցկացնի «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Անվտանգության խորհրդի բարեփոխումը, քանի որ ներկայիս կազմն արտացոլում է 1945 թվականի, ոչ թե ժամանակակից աշխարհի իրողությունները, ինչը խնդիրներ է ստեղծում լեգիտիմության և արդյունավետության հարցում։
Հրապարակախոս Հարութ Ուլոյանն այն կարծիքին է, որ Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրայից հեռացնելու կառավարության որոշումը գործող իշխանության կողմից Թուրքիային հաճոյանալու հերթական քայլերից է:
Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Միջոցառումը կազմակերպվում է Վառնայի քաղաքապետարանի, Բուլղարիայի մշակույթի նախարարության և Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Հնդկաստանը և ԱՄՆ-ն որոշել են ակտիվացնել ջանքերը հնարավորին շուտ առևտրային համաձայնագիր կնքելու համար։
Բրազիլիայի Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության ոլորտում 5-ամյա համագործակցության համաձայնագիրը, որը հրապարակվել է երկրի գլխավոր պաշտոնաթերթում։ Փաստաթուղթը ներառում է համատեղ արտադրություն, հետազոտություն, արդիականացում, ինչպես նաև երրորդ երկրներին համատեղ վաճառքների հնարավորություններ։
Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը կշարունակի փակ մնալ։
Արդեն մեկ տարի է, ինչ մեզ հետ չէ պետական, քաղաքական, անվանի գործիչ «Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Արտաշես Մամիկոնի Գեղամյանը։
Վերջերս մամուլում հաճախ են հայտնվում լուրեր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները Մոսկվայում ՀՀԿ-ի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քարոզչություն են իրականացնում, ինչի մասին, ի դեպ, 168.am-ի եթերում բարձրաձայնել էր նաև Նաիրա Զոհրաբյանը։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։
Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300 հազար 919։
Հնդկաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի զարգացմամբ, այդ շահագրգռվածությունը երկկողմանի է։ Այս հայտարարությունն արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Մաստրիխտի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցին որպես սեփականություն այսուհետ պատկանում է համայնքին։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր տարածեց ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարության նախագիծ, որով, ի թիվս այլ քայլերի, առաջարկվում է՝
Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ կերպով է արձագանքել Իսրայելի զինուժի սեպտմեբրի 16-ին Գազայում սկսած ցամաքային գործողություններին։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի Սիբ և Սորան քաղաքների մոտակայքի Խաշ-Զահեդան մայրուղու վրա։
Դալալոյանը կպաշտոնավարի մինչև 2029 թվականը:
Մենք անընդհատ զայրանում ենք, որ մեր հարեւանները մեզնից գողանում եւ յուրացնում են մեր երգերը, մշակութային ժառանգությունը եւ այս համատեքստում շատ կարեւոր է թե՛ պետության եւ թե՛ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» դերակատարությունը: Առանց պետության աջակցության՝ անհնար է որեւէ բան անել, իսկ որպեսզի մեր հարեւանները մեր ստեղծագործությունները չգողանան, նախեւառաջ մենք մեր պետության ներսում պետք է կարողանանք այդ իրավունքը պաշտպանել, գրանցել, ավանդադրել այդ ստեղծագործությունները, որպեսզի ցանկացած խախտման դեպքում հեղինակները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները:
Գազա քաղաքի ամբողջական գրավումը իսրայելցի զինվորականներից մի քանի ամիս կպահանջի։
Ճապոնիայի ֆինանսների նախարարը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մեծացնելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Չինաստանից և Հնդկաստանից ռուսական նավթի ներմուծման նկատմամբ ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Միացյալ նահանգների կոչը:
«Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ»,- դեռ 2005-ին «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված «Մոռանալ հերոսական անցյալը» վերտառությամբ հոդվածում գրել էր «Ն․Փ․»-ն։