Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
«Նրա նպատակն է՝ Հայաստանը դարձնել Երևանի գավառ ու նշանակվել գավառապետ։ Կրկնում եմ՝ Թուրքիայում դեռ չեն տեսել իրենց այսքան հավատարիմ ծառա»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով։
ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են նախարարների մակարդակով երկկողմ առևտրի վերաբերյալ նոր հանդիպում անցկացնելու մասին։
Երեկ՝ դետեկտիվ ժանրի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե քաղաքացուց, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների:
Քրեական ոստիկանների տեղեկություններով` թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով երրորդ փաթեթը նրան տվել էր Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա տղամարդը, և սանիտարն այն պետք է փոխանցեր բուժառուներից մեկին:
«Այն, ինչ լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը», – այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։
Հունիսի 4-ին խորհրդարանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հրադադարի խախտումներին և էսկալացիայի հավանականությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ մի քանի ձևակերպումներ է հնչեցրել, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից (CHP-ԺՀԿ) ընտրված համայնքապետերին առնչվող հետաքննության շրջանակում կալանավորված Ստամբուլի նահանգի Ավջըլար, Բյույուքչեքմեջե, Գազիօսմանփաշա, Ջեյհան և Սեյհան շրջանների համայնքապետերը հեռացվել են պաշտոնից։
Մնացած 72 բեռնատարներին նույնպես կթույլատրվի մոտակա 5 օրվա ընթացքում անցնել հայ-վրացական սահմանը, խոստացել են Վրաստանի իշխանությունները։
Կիսապաշտպանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացմանը:
2024 թվականին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել է 76 մլրդ 166 մլն դրամ (198 մլն դոլար) մաքսատուրք կամ 879 մլն դրամով (մոտ 2,3 մլն դոլար) շատ, քան 2023 թվականին։ 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Տնտեսության աճերը, ինչպես այս տարի, եղել են ոչ նյութական արժեք ստեղծող ոլորտների հաշվին։ Այդ պատճառով էլ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատանալ, խոցելիությունը՝ մեծանալ։
Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։
2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ 2026-2028թթ․ ժամանակահատվածի համար։
ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Ս․թ․ մայիսի 31-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը: AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի և ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։ Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի և Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և հայեցակետով: […]
Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, նման կործանարար ու համազգային խայտառակություն ենթադրող կապիտուլյացիոն «ելքեր» կարող են փաթաթվել Հայ Ժողովրդի վզին։ Իսկ փաթաթողը քո «լեգիտիմ» կառավարիչներն են։
Վարդան Օսկանյանի կինը՝ Նանե Օսկանյանը պատասխանել է այսօրվա կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից շահարկված այն մանկապարտեզի հարցին, որը հատկացվել էր «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպությանը։ Նա մասնավորապես գրում է.
«Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Թրամփի խոսքով՝ դա «թույլ կտա դրանց ներմուծումը կարգավորել այնպես, որպեսզի այն չսպառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»։
Ինչն Ադրբեջանինն է, պետք է վերադարձվի, ինչը Հայաստանինն է, պետք է մնա Հայաստանին. Արարատ Միրզոյան
Երեկ՝ հունիսի 4-ին ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հաագայում կկայանա հունիսի 24-25-ը