Արարատ Միրզոյանի Այսօր Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով դատական նիստն էր: Դատաքննության ավարտական փուլում այս գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվեց զանգվածային անկարգություններ:
«ՔՊ-ում փաստորեն կան մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունն ու պատասխանատվության ծանր բեռը: ՔՊ վերջին համաժողովում, այդ պատվիրակները վարչության նախագահի պաշտոնում չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին»:
Շվեյցարիան Միացյալ Նահանգներին առաջարկում է ամերիկյան զենքի և էներգետիկ արտադրանքի, այդ թվում՝ հարստացված ուրանի և հեղուկացված բնական գազի ներմուծման ավելացում՝ առևտրային սակագների իջեցման դիմաց, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած երկու աղբյուրների։
Նշխարքն ինչի՞ եք քրքրել, ի՞նչ էիք ման գալիս, այ աղանդավորներ. Նիկոլի հրամանն է. գյումրեցիներ
Ինչո՞վ է խանգարում որոշում կայացնելը վերապատրաստմանդ. վերաքննիչը սպասում է 1-ին ատյանին. Ռոման Ահարոնյան
Կյանքից հեռացել է գնդապետ Գագիկ (Գագա) Ավշարյանը, S-72 տանկի հրամանատարը, որը 1992 թվականին առաջինը մտավ Շուշի։ Ավշարյանը իր տանկի անձնակազմից միակ ողջ մնացածն էր՝ երեք տասնամյակ շարունակ կրելով թե՛ պատերազմի վերքերը, թե՛ իր զոհված մարտական ընկերների հիշատակը։
Դատարանը կանի այն, ինչ իրենից պահանջում են. ակնհայտ վախեր ունի, ի սկզբանե կաշկանդված էր. Երեմ Սարգսյան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը պահպանողական քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանությունը համեմատել է Հիսուս Քրիստոսի խաչելության հետ՝ ակնկարելով, որ դրա հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը։
Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 2 հասցեում գործող Կոնվերս Բանկի Converse Next մասնաճյուղում պատրաստվում են մեծ միջոցառման: Սեպտեմբերի 25-26-ին մենք հյուրընկալելու ենք հայտնի բլոգերների, հաճախորդների և ինտելեկտուալ խաղերի սիրահարների, որոնք կարող են արժեքավոր նվերներ ստանալ:
Հիմա Սրբազանը 2024թ. պատմե՞լ է, թե՞ կոչ է արել. չկա կոչ, ուրեմն չկա հանցագործություն. Երեմ Սարգսյան
Օրվա ընթացքում զգալի դժվարություններ են սպասվում խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման և երթերի հետևանքով ճանապարհների փակման պատճառով։
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Այցի նախաշեմին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առևտրային և ռազմական համաձայնագրեր կնքել Անկարայի հետ։
Դուք, ձեր Կառավարությունը պատճառ դարձաք արցախցի երեխաների որբությանն ու տարագիր ճակատագրին. Ղազարյան
Նա հայտնել է, որ փաստաթուղթը ենթադրում է նաև համագործակցության զարգացում պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։
Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել համավարակի սկզբում սահմանված գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները. դիմակ կրելու ռեժիմը, օտարերկրյա քաղաքացիների համար մուտք գործելիս օդանավակայաններում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ և հյուրանոցներ այցելելիս քովիդ-անձնագրերի ներկայացման պահանջը:
Այսօր խորհրդարանում, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ: Քննարկվեց «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունն ու երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեման։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն ու աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ամփոփել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում:
Միքայել սրբազանը պետք է անմեղ ճանաչվի ու արդարացվի. Հարութ Ակլունց
Մոխրի նստվածքը տարածվում է հրաբխից մոտավորապես 5 կիլոմետր դեպի արևմուտք։ Շիվելուչի համար հայտարարվել է ավիացիոն վտանգավորության «նարնջագույն» կոդ։
Ռուսաստանն ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի ոչ թե խոսքով, այլ ռազմատեխնիկական միջոցներիի կիրառմամբ. Պուտինի կարևոր հայտարարությունները
Հարավային Կորեայի նախագահը նշել է «աճող առճակատումը սոցիալիստական և կապիտալիստական երկրների ճամբարների միջև»:
«Ամեն ինչ անելու եմ, որ մեր մարզիկները Հայաստանի անունը բարձր պահեն աշխարհում». Հովհաննես Ծառուկյան
Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան սեպտեմբերի 21-ին հայտարարեցին Պաղեստինի պետության ճանաչման մասին: Ֆրանսիան և մի քանի այլ երկրներ, ինչպես սպասվում է, այսօր կհայտարարեն Պաղեստինի ճանաչման մասին:
Մեր այս հարցադրումներն ԱԱԾ-ն շրջանցել է և սահմանափակվել՝ ասելով. «Ինչ վերաբերում է քրեական վարույթների առկայությանը, ապա նշված տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել տեղեկատվությունը տնօրինողին՝ նախաքննական մարմնին»:
«Գործընթացում առաջաընթաց ապահովելու և ընտանիքի սպասումներին պատասխան տալու համար կիրառվում են առկա բոլոր հնարավորությունները»:
Հովհաննիսյանի խոսքով՝ վերաարտահանման ազդեցությունը հանած՝ ներմուծման աճը կազմել է շուրջ 7 տոկոս:
Ադրբեջանի քաղաքացին ՌԴ քաղաքացուց թմրանյութերն ստանալուց հետո դրանք թաքցրել է իր մարդատար մեքենայում:
Քո պես մեղքերի մեջ թաղված մարդ էս երկրում չկա. դու ո՞վ ես, որ ինչ-որ բան անես. Գառնիկ Դանիելյան
Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանը մատակարարում է մոտ մեկ քառորդը հարստացված ուրանի, որն անհրաժեշտ է 94 ամերիկյան միջուկային ռեակտորների համար, որոնք արտադրում են ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի մոտավորապես մեկ հինգերորդը։