Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը կազատվի պաշտոնից։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա հայտարարությունը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
ՀՀԿ ՈւԿ նախագահ Արմեն Հարությունյանն այն կարծիքին է, որ «ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչած թեզերը հիստերիայի են հասցրել օրվա իշխանավորներին»:
Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ընտրանու անդամներ Համլետ Մանուկյանը և Արթուր Դավթյանը դարձել են ոսկե մեդալակիրներ:
Ես՝ Չինգիզ խանս, մեծ նվաճողս ու Մոնղոլական կայսրության հիմնադիրս, քեզ եմ դիմում խոր վրդովմունքով եւ զայրույթով, քանզի տեղեկացա, որ վերջերս ղեկավարին անվայելուչ ծամածռություններով հանդգնել ես հիշատակել իմ անունը ձեր ժողովրդի Ազգային կուռուլտայում։
Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: Շաբաթներ շարունակ Սյունիքից ահազանգում են թշնամու կրակահերթերի մասին, իսկ ՊՆ-ն, օրինակ, թեև հաստատում էր կրակոցների հանգամանքը, սակայն իբրև մեղմացուցիչ դեպք հանցանաց՝ պնդում, թե դրանք «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցություններ սկսել Օմանում ապրիլի 23-ին:
Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի վերջին Երևանի ավագանին ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Երևանի Կենտրոնում ավտոկայանատեղիների համար տարեկան վճարը սահմանվեց 160.000 դրամ։
Համաձայնագիրը կնքվել է 20 տարով` ավտոմատ երկարաձգմամբ հետագա հնգամյա ժամկետների համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ ցավակցել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Վարդան Ղուկասյանը ասում է՝ «պետության կողմից աշխատող ստուկաչներ», սա վտանգավոր է. ՔՊ-ական պատգամավորը՝ ՄԻՊ-ին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։
Տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանը դարձել է ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են:
Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ:
Քանի որ չկա մեղադրանք, չկա նաև դատավորին բացարկ հայտնելու հնարավորություն. Արամ Վարդևանյան
Պապյանի խոսքով՝ օրինակ, նախորդ հարձակման համար կոնկրետ օգտագործվել է ԵՄ դեսպանի անունը, որի անունով պարզապես ստեղծվել է կեղծ օգտահաշիվ՝ իր անուն ազգանունով, և իր անունից ուղարկվել է միջոցառման մասնակցության հրավեր, ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ հրավերներ ԵՄ դեսպանը չի ուղարկում, և ինքը, ըստ էության չի էլ կարող ուղարկել, քանի որ կան դրա համար համապատասխան անձինք կամ միջոցառումների կազմակերպիչներ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուղղել է իր այսօրվա հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը 1990 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ «Հայկական ժամանակ»-ում Վազգեն Սարգսյանի դեմ արշավ էր անում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվամբ Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։
Իսրայելը ձեռնպահ կմնա ռազմական գործողություններից՝ առանց Սպիտակ տան հավանության՝ վախենալով Թրամփին «զայրացնելուց» և նրա օժանդակությունից զրկվելուց
2022 թվականի նոյեմբերից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը․ խափանման միջոցը՝ կալանք:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ Անահիտ Մանասյանը ներկայացրեց 2024 թվականի տարեկան զեկույցը, որից հետո պատգամավորները նրան ոլորտի ու զեկույցի վերաբերյալ հարցեր ուղղեցին։
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հայտնեց, որ օրերս դատարանը կայացրել է երկու կարևոր նախադեպային որոշում՝ արձանագրելով, որ շարունակական կալանքը՝ պայմանավորված գործի երկարատև քննությամբ, կարող է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի ազատության իրավունքը։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ կողմնակի անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 21-ին՝ ժամը 11։30-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Սարակապ, Աղին, Իսահակյան, Հայկաձոր, Քարաբերդ, Ջրափի, Բագրավան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
ԲԴԽ նախագահի ներկայացմամբ՝ դատարաններում քաղաքացիական գործերի թիվը մոտ 170 հազարից իջեցվել է 20 հազարի սահմանում, ինչն, ըստ նրա, մեծ ազդեցություն է ունեցել դատարանների արդյունավետության վրա։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ներկրվող պատրաստուկների զգալի մասն արտադրվում է Հնդկաստանում, իսկ ակտիվ նյութերը հաճախ գնվում են Չինաստանից։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը Yerevan today կայքի լրագրողին հեռացրեց դատական նիստերի դահլիճից:
Լրագրողների անխոչընդոտ աշխատանքը բազմաթիվ խնդրահարույց տարրեր ունի. Անահիտ Մանասյան
Fastex-ը և Yohealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։ Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ Առաջնության խաղերն անցկացվել են ապրիլի 13-19-ը Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում։Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել է 21 մարզիկ։