Սուրեն Նազինյանը կազատվի պաշտոնից. նա գրություն է ստացել նախարարից

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը կազատվի պաշտոնից։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա հայտարարությունը։

Ըստ այդ հայտարարության` Նազինյանն այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից գրություն է ստացել, համաձայն որի` 2020 թվականի մայիսի 4-ին նախարարության հետ կնքած պայմանագիրը կլուծվի մայիսի 4-ին։

Նազինյանը նշել է, որ տվյալ դեպքում ՀՀ ԱՆ-ի կողմից իրենց հայեցողության շրջանակներում չի կիրառվել ՀՀ կառավարության որոշումներից մեկը։

«Համաձայն դրա՝ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով:

Սույն դրույթի կիրառելիության արդիականությունը պայմանավորված է ոչ միայն ոլորտի (թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման) առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, այլ նաև իմ կողմից վարած պատշաճ և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ»,– նշել է կենտրոնի տնօրենը։

Նա հիշեցրել է, որ 2020 թ–ից սկսած Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ ինչպես թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, այնպես էլ աշխատակիցների սոցիալական վիճակի և աշխատանքային պայմանների բարելավման, օրինականության ամրապնդման, նախկինում առկա զեղծարարությունների վերացման և բացառման ուղղությամբ:

Նազինյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մի շարք պետական և ոչ պետական կառույցների, ՀԿ–ների, հիմնադրամների, կրթական հաստատությունների և այլն։

Նա շեշտել է, որ թմրաբանական բժշկական ոլորտում դեռևս շատ անավարտ աշխատանքներ ու բարեփոխումներ ունի անելու, ինչպես նաև չի պատրաստվում հեռանալ ոլորտից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930