Մինչև հոկտեմբերի 27-ը Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի դեմ ատելություն էր գեներացնում ոչ թե «ՀԺ»-ում, այլ՝ «Օրագրում». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուղղել է իր այսօրվա հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը 1990 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ «Հայկական ժամանակ»-ում Վազգեն Սարգսյանի դեմ արշավ էր անում։

Փաշինյանը, պարզվում է, արշավը ոչ թե «ՀԺ»-ում, այլ՝ «Օրագիր» թերթում էր անում։

«Այսօր Ազգային ժողովում, հակադարձելով իշխանականներին, թե ո՞վ էր հանգուցյալ Վազգեն Սարգսյանի դեմ մինչեւ հոկտեմբեր 27-ն ատելություն գեներացնում, շեշտեցի Նիկոլ Փաշինյանի անունը։

Պարզապես մեկ սխալմունք կար խոսքումս. նա այդ ժամանակ ոչ թե «Հայկական ժամանակն» էր խմբագրում, այլ՝ «Օրագիրը»։

Մնացյալում ասածս ուժի մեջ է, ինչի վկայություներն են նաեւ այդ թերթի մի քանի օրինակները…»,- ֆեյսբուքյան իրէջում գրել է Գեղամ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930