«Պարտադիր չէ վազելով գնալ ու գլուխը խփել պատին, կարելի է դիմացը նայել, այն պրոբլեմը, որը տեսանելի է, երկու տարի է՝ այդ մասին խոսվում է, լուծել, չընկնել այդ պրոբլեմի մեջ, 800 հազար մարդու էլ հետը տանել այդ պրոբլեմի մեջ»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը:
«Երևանում այլևս չկան այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք հուսահատության գազելներ, և ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան հուսահատության գազելներ, և արձանագրենք, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը այդ խոստումը կատարել է»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ Երևանում եղել է տրանսպորտային համակարգ, որը գնացել-կորել է:
Ռուս-հայկական միջազգային Լազարյան ակումբը հանդես է եկել վճռորոշ բողոքով՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող դատավարության: Ակումբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ գործընթացը խախտում է մարդու իրավունքները և միջազգային դատավարության նորմերը:
Հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը, որին հնարավոր է եղել հասնել Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերի շնորհիվ։
Բրյուսելն ու Լոնդոնը մի քանի ամիս է, ինչ պատրաստվում են տարբեր սցենարների՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ եվրոպական ապրանքների համար մաքսատուրքեր մտցնելու մտադրությունների հետ։
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին և արձանագրումներին, որ իրենք իրենց տված խոստումները չեն կատարում:
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում են ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին, հենվում է «իրական Հայաստանի» հայեցակարգի վրա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրենք իրականացնում են բալանսավորված արտաքին քաղաքականություն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:
Վարկ եք վերցրել ու ծրագիրը ձախողել եք, ձախողումն էլ ո՞նց է լինում. Արման Ղազարյանը՝ ՏԿԵ նախարարին
Ընկերներով գնում ենք ռեստորան, հետո իրենք ինձ մարդա 20 հազար փոխանցում են՝ հայտարարգրվելո՞ւ է
Պանամայի ղեկավարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, որտեղ հայտնում է, որ չի ընդունում Պանամայի ջրանցքի պատկանելության հարցի և այն ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու մտադրության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները
Պատրա՞ստ եք ձեր կյանքի մասին այսքան ինֆորմացիա վստահել մի համակարգի, որի ղեկավարը կարդում է իր կուսակցի ամբողջ անձնական նամակագրությունը. ՎրթանեսյանԱյսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում
«Էնքա՜ն ասեցին՝ պարգևավճար, կոռուպցիա, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում: Ոչ մի ընտանիք ինքն իր համար չի անում այնքան ծախս, ինչքան անում է ՀՀ պետական բյուջեն»,- նշեց նա:
Համաշխարհային հանրությունը պետք է մտածի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասի չեղարկման մասին, որպեսզի այդ երկրի նոր իշխանություններին դրդի կառավարման ժողովրդավարական համակարգ կառուցել:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում համոզմունք հայտնեց, թե համընդհանուր հայտարարագրումն այն քայլերից է, որ «մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից» պետք է առաջնորդի դեպի «պետականատեր ժողովրդի գործելակարգ»:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի վրա։
Ուկրաինայի նախագահը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում նաև hանդես է եկել հատուկ ուղերձով։
Գառնիկ Դանիելյանը զարմացավ. «Միգուցե դահլիճում հարցնենք՝ որևէ մեկը Ձեր ասածից բան հասկացա՞վ, թե՞ ոչ: Կոնկրետ հարց եմ տալիս՝ ակնկալելով հստակ պատասխան: Նորից եմ կրկնում հարցս՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան ճանապարհն անցնելո՞ւ է ադրբեջանական վերահսկողության տակ, թե՞ ոչ»:
Սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում՝ մարդիկ սկսելու են արտագաղթել.Պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարինԿուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիր
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում
2022 թվականի նոյեմբերին իշխանությունները հայտարարել են ԱԱԲ-ի հետ երկխոսություն սկսելու մասին։ Երկխոսության գործընթացը մի քանի անգամ դադարեցվել է և վերսկսվել:
Երեկ պետք է տեղի ունենար Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգային գլխավոր հարցը տրանսպորտի ու կարմիր գծերի սակագների թանկացումը չեղարկելն էր: Նիստը, իհարկե, չկայացավ՝ քվորում չապահովվելու պատճառով:
300 հազարի շեմը վերաբերում է ամսակա՞ն, թե՞ տարեկան փոխանցումներին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ մշակութային ժառանգության պաշտպանության:
Ըստ հրատարակության աղբյուրների՝ եվրոպացի և բրիտանացի պաշտոնատար անձինք հույս ունեն, թե իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի Թրամփին համոզել մաքսատուրքեր չսահմանել։
Ըստ POLITICO-ի՝ Լոնդոնը և Բրյուսելը պատասխան քայլեր են պատրաստել, եթե Թրամփը որոշի բարձրացնել մաքսատուրքերը ԵՄ-ից և Բրիտանիայից ներկրվող ապրանքների նկատմամբ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդունել է, որ Եվրոպական Միությունում էներգիայի գներն ավելի բարձր են, քան Չինաստանում և ԱՄՆ-ում, բայց միևնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգառեսուրսներից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունեց քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու նախագիծը, որին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 33։
Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Ազգայի ժողովի հարցուպատասխանին, Դավոս կատարվելիք այցը նախատեսված է հունվարի 23-ին