Բաժիններ՝

Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։ Այս մասին հաղորդում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։

Аzerbaycan 24 կայքի տեղեկություններով` Սաֆարովին դեռ 2017 թվականին էր փոխգնդապետի կոչում շնորհվել։

Գուրգեն Մարգարյանի սպանության համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Հունգարական կողմը նրան Բաքվին էր փոխանցել 2012 թվականի սեպտեմբերին։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել Սաֆարովին։ Նա կրկին անցել էր զինվորական ծառայության։ Սաֆարովին, որ սպանության պահին ավագ լեյտենանտ էր, մայորի կոչում էր շնորհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031