Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ Վրաստանի պետական համալսարանները հաջորդ ուսումնական տարվանից սկսած այլևս չեն ընդունի օտարերկրյա ուսանողներ, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխեց մթնոլորտը Կովկասում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ։
Եթե 1-2 տարի մենք քննարկում էինք իրար հակասող նարատիվներ, ապա հիմա մենք ունենք շատ ընդհանրություններ ունեցող նարատիվներ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ։
ԱՄՆ-ը մնում է Եվրոպայի ամենամեծ դաշնակիցը. Կալլաս
Լատվիայի իշխանությունները դարձյալ երկարաձգել են երեկոյան և գիշերային ժամերին Ռուսաստանի և Բելառուսի սահմանի օդային տարածքի մոտ թռիչքների արգելքը։
72 տարեկանում մահացել է ականավոր վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Այս մասին գրել է Աննա Սարգսյանը։
Պակիստանն ու Աֆղանստանը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքով՝ բանակցությունների ձախողումից հետո լարվածության սրման ֆոնին:
ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ վերագումարված նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։
Մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել։ Այս մասին ասված է ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։ Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Լիբանանին միջին մարտավարական մեքենաների (MTV) վաճառքի հնարավորությունը, որի արժեքը կազմում է մի փոքր ավելի քան 90 միլիոն դոլար, որը, ըստ Պենտագոնի, կամրապնդի Լիբանանի զինված ուժերի հակաահաբեկչական կարողությունները։
Amnesty International իրավապաշտան կազմակերպությունը հայտարարել է, որ Վրաստանում 2024թ. բողոքի ակցիաների մասնակիցների դեմ արգելված թունավոր քիմիական նյութերի օգտագործման մեղադրանքներին վրացական իշխանությունների արձագանքը պահանջում է անկախ միջազգային հետաքննություն:
Իրանը խիստ նախազգուշացում է հղել ԱՄԷ-ին՝ Պարսից ծոցի կղզիների նկատմամբ ենթադրյալ պահանջների վերաբերյալ, կապելով դրանք Աբու Դաբիի ավելի լայն տարածաշրջանային նկրտումների և գաղութային տերությունների հետ դաշինքների հետ, հաղորդում է Mehr-ը։
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կատարի Պետությունում կմասնակցի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի (UNCAC CoSP) 11-րդ նստաշրջանին։
Արսեն Թորոսյանը Թբիլիսիում կգտնվի դեկտեմբերի 8-9-ը։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ապրանքների գների փոփոխությունն այս տարվա առաջին 10 ամիսներին՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
Այն քաղաքականությունը, որը Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել, համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Իսկ դուք Նիկոլին եք ընդդիմությո՞ւն, թե՞ խորհրդարանական ընդդիմությանն եք ընդդիմություն»:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե որ հավաքականին է համարում 2026 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտ։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի հայտարարությունը:
«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ իմ պատկերացումները Հայաստանում խոշոր մեգանախագծերի հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Գարեգին Երկրորդի կողքին։ Այս մասին ասված է Գուգարաց թեմի տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Շիրակի թեմի հոգևորականաց հայտարարությունը:
Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել առևտրային և պաշտպանական կապերը: Այս մասին հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կրեմլի ղեկավարի այցի ընթացքում:
Մարսելի Սուրբ Աստվածածնի տաճարում դեկտեմբերի 5-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կրկնակի խաչքար է օծել՝ Հայկական Կյանքի Խաչով և Լատինական խաչով։ Այս մասին հաղորդվում է Chrétiens Orientaux / France 2-ի ֆեյսբուքյան էջում։
ՆԳ նախարարության, Փրկարար ծառայության և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզում անցկացվել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատաժողով: