Մեր գործունեությունն ավելի մոտ ենք բերում մարդկանց՝ լսելու համար նրանց ձայնը, հասկանալու սպասումները. Արման Թաթոյան

«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Միասնության թևերի» գրասենյակով մենք մեր գործունեությունն ավելի մոտ ենք բերում մարդկանց՝ լսելու համար նրանց ձայնը, հասկանալու սպասումները և համատեղ ստեղծելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զգում է իր մասնակցության ուժը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Նա հավելել է՝ իրենց նպատակը երկխոսությունը մշտական դարձնելն է, իսկ համայնքի խնդիրների լուծումները՝ գործուն ու տեսանելի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031