Բաժիններ՝

Դահուկների գողության դեպքը բացահայտվել է

Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ի ժամը 16․35-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 149-րդ կմ հատվածից գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները:

Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 62-ամյա տղամարդն ու նրա 37-ամյա որդին: Նրանք Աշոցքի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են բաժին, որտեղ հայտնել են, որ գողացված դահուկները գտնվում են «Նիսանի» բեռնախցիկում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս