«ՄՌԱԳԿ»-ն Աջափնյակում նոր շենք կունենա․ Քաղաքաշինության կոմիտեն 16 միլիոն դրամի հրատապ խորհրդատվական ծառայություններ է գնել
Քաղաքաշինության կոմիտեն Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ 2 հասցեում գտնվող տարածքում` ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի համար շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն է պատվիրակել։ Մատակարար ընկերությունը՝ «ՆՕՄ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ն, առանց մրցույթի, հրատապ մեկ անձ ընթացակարգով է։
Խորհրդատվական ծառայությունը, ըստ պայմանագրի, գնահատվել է 16 միլիոն դրամ՝ ներառյալ հարկերը, տուրքերը և օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։
Տեխնիկական բնութագրի համաձայն՝ խորհրդատվությունը ենթադրում է մի շարք հետազոտություններ և եզրակացությունների տրամադրում։
2025 թվականի օգոստոսի 7-ին կառավարության համապատասխան որոշումը chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/GV8A-6D18-C249-4F65/1080.5.pdf ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքային պայմաններով ապահովում ծրագրի համար կառավարության պահուսատային ֆոնդից հատկացումներ էր արել։
Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը (Կենտրոն) հաստատություն է, որն իրականացնում է գիտական ու տեխնիկական վերլուծություններ, մշակումներ և փորձաքննություն միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և ծրագրային միջոցներ:
Կենտրոնն աշխատում է միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառին առնչվող մի շարք ուղղություններով: Որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ այն հիմնադրվել է 2001թ.: Աշխատանքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով։
Ներկայումս Կենտրոնն ունի 30 աշխատակից, որոնց թիվը փոփոխվում է՝ կախված ծանրաբեռնվածությունից:
